Խմբային էքսկուրսիա.Սևանա լիճ, Սևանավանք, Նավով շրջայց Սևանա լճում, հանգստի ժամանակ
Նորույթ
Սևանա լիճ, Սևանավանք, Նավով շրջայց Սևանա լճում
1. Սևանա լիճ
110-120 րոպե
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Սևանավանք
50-60 րոպե
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
3. Նավով շրջայց Սևանա լճում
30-40 րոպե
Լինելով Եվրասիայի ամենամեծ քաղցրահամ բարձրալեռնային լճերից մեկը՝ Սևանա լիճն իր հարուստ ու բազմազան էկո համակարգով ու գեղատեսիլ ափերով իրավամբ հանդիսանում է Հայաստանի մարգարիտը: Բնության այս հրաշքն այցելելիս բաց մի թողեք նավով շրջայց կատարելու հնարավորությունը՝ լիճն ուսումնասիրելու տարբեր կողմերից:
Մինչև 25 հոգու համար շրջայցի արժեքը կազմում է 40 000 AMD, իսկ 49 հոգու դեպքում՝ 65 000 AMD:
Նավով շրջայցի կազմակերպումը կախված է եղանակային պայմաններից:
Մինչև 25 հոգու համար շրջայցի արժեքը կազմում է 40 000 AMD, իսկ 49 հոգու դեպքում՝ 65 000 AMD:
Նավով շրջայցի կազմակերպումը կախված է եղանակային պայմաններից:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Ներառված չէ
- Ճաշի համար կանգառ
- Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Այցելեք պատմական վանք՝ Սևանա լճի համայնապատկերով
- Վայելեք գեղատեսիլ նավարկություն Հայաստանի ամենամեծ լճով
- Ըմբոշխնեք լճի ափի հանգիստ միջավայրը
- Զգացեք Հայաստանի ժառանգությունը ցնցող տեսարաններում
*Հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
*Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում