Խմբային էքսկուրսիա. Գառնի, Քարերի սիմֆոնիա, լավաշի և սուջուխի վարպետաց դասեր, Գեղարդ
Երթուղի
Չարենցի կամար, Գառնիի տաճար, Քարերի սիմֆոնիա (Գառնիի ձոր), Ճաշի կանգառ և հայկական քաղցր սուջուխի պատրաստման վարպետաց դաս, Լավաշի թխման վարպետաց դաս, Գեղարդի վանք
1. Հանդիպման վայր. Հյուր Սերվիս (գլխ. գրասենյակ) – Երևան, Նալբանդյան փող. 96
2. Չարենցի կամար
3. Գառնիի տաճար
4. Քարերի սիմֆոնիա (Գառնիի ձոր)
Ճաշի կանգառ և հայկական քաղցր սուջուխի պատրաստման վարպետաց դաս
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD
Տարբերակ 2՝ անձը 4500 AMD
Տարբերակ 3՝ անձը 4900 AMD
Լավաշի թխման վարպետաց դաս
5. Գեղարդի վանք
6. Ժամանման վայր. Հյուր Սերվիս (գլխ. գրասենյակ)
Ներառված է
-
Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
-
Շշալցված ջուր և թխվածքներ
-
Մուտքի տոմսեր
-
Wi-Fi տրանսպորտում
-
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
-
Վարպետաց դասեր և համտեսներ
Ներառված չէ
-
Ճաշի արժեքը (11 USD – 14 USD)
-
Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)
Առանձնահատկություններ
- Չարենցի կամարի բացվածքից լուսանկարեք վեհաշուք Արարատ լեռը
- Բացահայտեք Հայաստանի նախաքրիստոնեական ժառանգությունը առաջին դարի Գառնիի տաճարում
- Հիացեք Գառնիի ձորի Քարերի սիմֆոնիայով՝ հսկայական երգեհոն հիշեցնող բազալտե սյուներով
- Մասնակցեք հայկական քաղցր սուջուխի պատրաստման ու լավաշի թխման երկու մասնակցային վարպետաց դասերին և վայելեք ճաշը
- Բացահայտեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդի վանքը՝ իր ժայռափոր եկեղեցիներով ու իշխանական դամբարաններով
Տեսադարան
Օգտակար է իմանալ
Ի՞նչ է ներառում հայկական քաղցր սուջուխի պատրաստման և լավաշի թխման վարպետաց դասերի ծրագիրը։
Լավաշի թխման վարպետաց դասը հիմնականում ներառում է ավանդական թոնրում հայկական հացի պատրաստման ցուցադրություն, որից հետո այն կհամտեսեք պանրով ու կանաչեղենով։ Եթե ցանկանում եք ինքներդ մասնակցել թխմանը, խնդրում ենք նախապես տեղեկացնել էքսկուրսավարին։
Որքա՞ն պետք է քայլել այս էքսկուրսիայի ընթացքում։
Քանի՞ հոգուց է բաղկացած լինում այս էքսկուրսիայի խումբը։
Արդյո՞ք այս էքսկուրսիայի համար կան հագուստի հետ կապված պահանջներ կամ խորհուրդներ։
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Նինա Մանուկյան
Բարև ձեզ։ Իմ անունը Նինա է, ես «Հյուր Սերվիս» ընկերության գիդ եմ։ Մեծ սիրով ծանոթացնում եմ հյուրերին Հայաստանի պատմությանը, մշակույթին և հին ավանդույթներին։ Ինձ համար, որպես գիդ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր էքսկուրսիա լինի հասկանալի, հետաքրքիր և հարմարավետ։ Միասին մենք կտեսնենք հայտնի տեսարժան վայրերը, կստեղծենք գեղեցիկ հիշողություններ և, իհարկե, կենդանի լուսանկարներ :) Ուրախ կլինեմ դառնալ Ձեր ուղեկիցը Հայաստանում։ Ճամփորդեք «Հյուր Սերվիս»-ի հետ և բացահայտեք Հայաստանը ոչ միայն աչքերով, այլ նաև սրտով։
Մարիամ Մարգարյան
Ավելի քան 13 տարվա մասնագիտական փորձ ունենալով տարբեր միջազգային խմբերի հետ աշխատելու ոլորտում՝ ես պարզապես չեմ ներկայացնում երկիրը ճանապարհորդներին, այլ օգնում եմ նրանց լիարժեք զգալ այն։ Իմ շրջագայությունները միավորում են մշակութային և պատմական ժառանգությունը, հայկական իսկական խոհանոցային և գինեգործական ավանդույթները, ինչպես նաև գեղատեսիլ արահետներով ակտիվ արշավները։
Անահիտ Իսկոյան
Բարև, ես Անահիտն եմ։ Իմ աշխատանքը ոչ միայն ուղեկցելն է, այլև պատմելը Հայաստանի մասին այնպես, որ նույնիսկ ամենահինավուրց քարերը սկսեն «խոսել»։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր ճանապարհորդություն կարող է դառնալ լավ հուշ, եթե անցնի սրտով և սրտանց։ Եվ հենց այդ սրտով եմ ուզում Ձեզ ներկայացնել Հայաստանը՝ պատմությունը, լեգենդները և մարդկային ջերմությունը։ Եթե ուզում եք, որ էքսկուրսիան լինի ոչ թե պարզապես փաստերի շարք, այլ իրական հանդիպում երկրի հետ, ապա մեծ հաճույքով կդառնամ Ձեր ուղեկիցը։
Մանյա Գևորգյան
Աշխատում եմ որպես զբոսավար 2015թ.-ից։ Մինչ օրս յուրաքանչյուր էքսկուրսիա ինձ համար մեծ դրական լիցքերի աղբյուր է։ Տուրերի ընթացքում Դուք ոչ միայն կծանոթանաք տեսարժան վայրերին, երկրի պատմությանը և ճարտարապետական առանձնահատկություններին, այլև կզգաք հայկական էմոցիոնալ մտածելակերպի և ապրելակերպի ողջ հմայքը։