Խմբային էքսկուրսիա. Ամբերդ, Արագած լեռ, Քարի լիճ, Չրերի արտադրություն, Սաղմոսավանք, Այբուբենի հուշարձան

Ամբերդի ամրոց, Արագած լեռ, Քարի լիճ, Հայկական չրերի արտադրություն և համտես, Ճաշի համար կանգառ, Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան

1. Ամբերդ ամրոց
50-60 րոպե
Դիտել էջը
Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց Ամբերդ ամրոց
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտումն են գտել Ամբերդ ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026թ.-ին Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:
2. Արագած լեռ
5-10 րոպե
Դիտել էջը
Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ Արագած լեռ
Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ): Քառագագաթ այս լեռն ամենասիրվածն է լեռնագնացների կողմից և ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Հարավային գագաթ տանող ճանապարհի լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Ամենավերևից բացվում է աչք դյութող տեսարան. մի կողմից՝ ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մեկ այլ տեղում՝ արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում՝ Արարատյան դաշտի եզրին, վեր է հառնում Բիբլիական Արարատը:
3. Քարի լիճ
20-25 րոպե
Դիտել էջը
Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ Քարի լիճ
Արագած լեռան 3250 մ բարձրության վրա է գտնվում Քարի լիճը: Սառցե գոյակցություններից առաջացած այս լիճը մեծ համբավ ունի հատկապես լեռնագնացների մոտ: Գրեթե ամբողջ տարին լիճը շրջապատված է ձնով, ինչի պատճառով էլ լճի ջուրը չափազանց սառն է:
Հայկական չրերի արտադրություն և համտես: Ճաշի համար կանգառ
60-80 րոպե
Հայկական չրերի արտադրություն և համտես: Ճաշի համար կանգառ
Հայաստանում արևային օրերի քանակը տարեկան 300-ից ավելի է, ինչը մեր երկիրը հիասքանչ վայր է դարձնում բազմատեսակ մրգեր մշակելու համար: Այցելուներին բազմաթիվ համային անակնկալներ են սպասվում՝ մրգերի ու բանջարեղենների անհավանական համադրություններով: Այստեղ կարելի է համտեսել տարատեսակ չրեր, մասնակցել բերքահավաքի, զբոսնել այգիներով:

Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
4. Սաղմոսավանք
30-40 րոպե
Դիտել էջը
Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք Սաղմոսավանք
Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքին, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ.-ի ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ.-ին ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:
5. Հայոց այբուբենի հուշարձան
10-20 րոպե
Դիտել էջը
Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան Հայոց այբուբենի հուշարձան
Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (10.34 USD12.99 USD)
  • Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)

Հաճախ տրվող հարցեր

Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map