Ցանկանո՞ւմ եք վարձել բնակարան Երևանի կենտրոնում: Այս հարմարավետ և նորաոճ բնակարանների ընտրանին նախատեսված է տարբեր ճաշակների և պահանջների համար՝ անկախ նրանից, պլանավորում եք կարճաժամկետ թե երկարաժամկետ այց: Վարձով բնակարանների ծառայությունը ներառում է կոմունալ ծախսերն ու սպասարկումը, իսկ մեր փորձառու թիմը ձեր կողքին է ամեն պահի:
Որո՞նք են չեղարկման կամ ամսաթվերի փոփոխման պայմանները:
Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում վարձակալության վճարված 2 օրվա կանխավճարը չի վերադարձվում պատվիրատուին: Վարձակալության ամսաթվերի փոփոխությունների մասին հարկավոր է մեզ տեղյակ պահել պատվերի մեկնարկից առնվազն 10 օր առաջ: Հակառակ դեպքում՝ կանխավճարը չի հաշվանցվում փոփոխված պատվերի գնից:
Ինչպե՞ս են ընթանալու բնակատեղ մուտք գործելու (check-in) և ելքի (check-out) գործընթացները, եթե ես ժամանեմ և մեկնեմ գիշերը:
Ամեն գիշեր մենք ունենք հերթապահ աշխատակից, ով կարող է Ձեզ դիմավորել և հանձնել բնակարանի բանալիները, ինչպես նաև դրանք հետ վերցնել բնակատեղից ելքի ժամանակ: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ամրագրումն անհրաժեշտ է կատարել՝ ըստ Ձեր ժամանման և մեկնման ճշգրիտ ամսաթվերի ու ժամերի:
Ի՞նչ կենցաղային տեխնիկա և պարագաներ կան բնակարաններում։
Ներկայացված բոլոր վարձով բնակարանները Երևանում հագեցած են անհրաժեշտ պարագաներով, օրինակ, սննդի պատրաստման սպասք, ճաշելու սպասք, ինչպես նաև կենցաղային տեխնիկայով՝ լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան և այլն: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել յուրաքանչյուր բնակարանի «ներքին էջում»:
Ի՞նչ է ներառված ներկայացված բնակարանների գնի մեջ։
Բոլոր երկարաժամկետ վարձակալությամբ և օրավարձով տրվող բնակարանների գները ներառում են Wi-Fi ինտերնետի, տաք և սառը ջրի, Էլեկտրականության, գազի, քաղաքային հեռախոսի զանգերի ծախսերը, 24/7 աջակցություն, մաքրում, սպիտակեղենի և սրբիչների փոխարինում՝ 4 օրը 1 անգամ, ինչպես նաև հարկեր և տուրքեր:
Որո՞նք են բնակարանների ամրագրման վճարման եղանակները և պայմանները:
Դուք կարող եք ամրագրել հասանելի գներով վարձով բնակարաններ առցանց՝ մեր կայքում, ինչի համար անհրաժեշտ է ընդամենը վճարել պատվերի ընդհանուր արժեքի վարձակալության 2 օրվա կանխավճար: Այնուամենայնիվ, հնարավոր է ամրագրել նաև անձամբ, ինչի համար Դուք կամ Ձեր ներկայացուցիչը կարող եք մոտենալ
Երևան, Նալբանդյան 96 հասցեում գտնվող մեր գլխավոր գրասենյակ։
Թույլատրվո՞ւմ է արդյոք ընտանի կենդանիներ պահել բնակարաններում:
Երևանում բնակարաններ ամրագրելիս, նկատի ունեցեք, որ ներկայացված տարբերակներից և ոչ մեկում ընտանի կենդանիներ պահել չի թույլատրվում։
Ինչպե՞ս է ապահովվում բնակարանների անվտանգությունը:
Մեր ընկերության կողմից առաջարկվող բնակարաններում առաջնահերթությունը տրվում է անվտանգության ապահովմանը. շենքերն ունեն մի շարք ապահով համակարգով մուտքեր և անվտանգության տեսախցիկներ: Մեր ընկերությունն իր հյուրերին 24/7 աջակցություն է ցուցաբերում: Բացի այդ, բնակարանները տեղակայված են քաղաքի ապահով և հսկվող մասերում, որպեսզի վարձակալության ընթացքում մեր հյուրերի խաղաղ ու անհոգ հանգիստը երաշխավորված լինի:
Բնակարանների մոտ կա՞ արդյոք ավտոկայանատեղի:
Որոշ բնակարանների մոտ կա կամ անվճար մասնավոր, կամ էլ վճարովի փողոցային կայանատեղի: Խորհուրդ ենք տալիս ստուգել կայանատեղիների առկայությունը ամրագրում կատարելիս՝ հատկապես երբ խոսքը գնում է քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանների մասին:
Արդյո՞ք «Հյուր սերվիս»-ի բնակարանները հարմար են ընտանիքով հանգստի համար:
Այո, բնակարաններից շատերն ընդարձակ են և հարմար՝ ընտանիքով հանգստի համար: Վերջիններս բաղկացած են մի քանի ննջարանից, ճաշասենյակից և խոհանոցից: Այսպիսով, դրանք երեխաների հետ ճամփորդող ընտանիքների համար հիանալի տարբերակ են:
Հնարավո՞ր է արդյոք «Հյուր սերվիս»-ի միջոցով ամրագրել բնակարան Հայաստանում գործնական ճամփորդությունների համար:
Այո, բնակարաններից շատերը հարմար են գործնական նպատակով ճամփորդողների համար: Իրենց տրամադրության տակ կլինեն այնպիսի հարմարություններ, ինչպիսին են Wi-Fi-ը և աշխատանքի համար նախատեսված տարածքը, իսկ բիզնես և համայնքային կենտրոնները տեղակայված են մոտակայքում:
Ի՞նչ պետք է անեմ, եթե վարձակալության ընթացքում օգնության կարիք ունենամ:
Մեր ընկերությունն առաջարկում է 24/7 աջակցություն բոլոր հյուրերին: Եթե որևէ բանի կարիք կամ հարց ունենաք, միշտ կարող եք կապնվել մեզ հետ՝ օգնության համար:
Տրամադրո՞ւմ եք արդյոք բնակարաններ՝ նախատեսված ծխողների և չծխողների համար:
Մենք առաջարկում ենք բնակարաններ՝ նախատեսված միայն չծխողների համար: Ծխել կարելի է կամ բնակարանի պատշգամբում (եթե առկա է), կամ էլ՝ բնակարանի հարկում՝ դռան մուտքի հատվածում:
Բնակարաններն ունե՞ն արդյոք պատշգամբներ կամ տեռասներ:
Որոշ բնակարաններում կա պատշգամբ կամ տեռաս՝ ընդարձակ տարածքով և գեղեցիկ տեսարաններով: Կարող եք ստուգել պատշգամբի/տեռասի առկայությունը յուրաքանչյուր բնակարանի հարմարությունների ցանկում:
Կարո՞ղ եմ խնդրել լրացուցիչ մահճակալ կամ մանկական օրորոց տրամադրել:
Այո, ըստ ցանկության, հնարավոր է տրամադրել լրացուցիչ մահճակալ և օրորոց: Անպայման պատվիրեք այս ծառայությունը ամրագրումը կատարելիս:
Ինչո՞վ է առանձնանում Ձեր ամրագրման համակարգը:
Մեր ամրագրման համակարգն առանձնանում է բնակարանների առաջնակարգ տեղակայվածությամբ, ճկուն գներով և հատուկ զեղչերով՝ երաշխավորելով Ձեզ գին/որակ լավագույն հարաբերակցությունը: Մենք մեր հյուրերին ապահովում ենք պատվերի երաշխավորված գրանցումով, առաջարկում թափանցիկ գներ, ինչպես նաև նշում ենք բնակարանների հստակ հասանելիությունը՝ և այս բոլորը օգտագործման մեջ հարմար կայքում՝ հեշտ ամրագրման համար: Այժմ Երևանում ցածր գներով բնակարան վարձակալելն էլ ավելի հեշտ է դարձել «Հյուր սերվիս»-ի կայքի միջոցով։
Ձեր ընկերության կողմից առաջարկվող բնակարանների վարձակալության գները այլ կայքերի համեմատ բավականին ցածր են: Ո՞րն է պատճառը:
Մեր ընկերության կողմից առաջարկվող բնակարանների վարձակալության գներն ավելի ցածր են այլ կայքերի համեմատ՝ շնորհիվ ճկուն գնային քաղաքականության, հատուկ զեղչերի, ինչպես նաև բնակարանների սեփականատերների հետ երկարաժամկետ և ուղիղ համագործակցության:
Ո՞ր բնակարանները խորհուրդ կտաք երկարաժամկետ վարձակալության համար:
Ահա յուրաքանչյուր նախասիրությանը համապատասխան՝ տարատեսակ հարմարություններով հագեցած այն բնակարանների ցուցակը, որոնք ունեն հիանալի տեղակայվածություն և հարմար են երկարաժամկետ վարձակալության համար՝