Հանրապետության հրապարակից ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող Փավստոս Բուզանդի փողոցի 55 ք.մ. մակերեսով և 1 ննջասենյակով այս բնակարանը համադրում է բացառիկ կենտրոնական տեղակայումն արևոտ հյուրասենյակի և սեփական պատշգամբի հետ։ Երկտեղանի «Queen» մահճակալը նախատեսված է երկու հյուրի համար, իսկ հավելավճարով հնարավոր է տրամադրել լրացուցիչ մահճակալ՝ տեղավորելով մինչև երեք հյուր։ Օպերայի թատրոնը 750 մետր հեռավորության վրա է։
3-րդ հարկում գտնվող բնակարանն ունի խոհանոց, Wi-Fi, օդորակիչ և գազի անվտանգության համակարգ։ Երկու վերելակը, շենքի անվտանգության համակարգը, մոտակա մետրոյի կայարանը, սրճարաններն ու սուպերմարկետներն այս բնակարանը հարմար են դարձնում ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև կեցության համար։
Մուտքի և ելքի ժամերը. Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամը՝ սկսած 14:00-ից, իսկ ելքի (check-out) ժամը՝ մինչև 12:00-ն: Ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:
Ինչպես վերցնել բնակատեղի բանալիները. Եթե պատվիրել եք տրանսֆեր օդակայանից, ապա մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ, կուղեկցի բնակատեղ և կհանձնի բանալիները: Եթե տրանսֆեր հարկավոր չէ, ապա անհրաժեշտ կլինի մոտենալ այն շենքին, որում ամրագրված է բնակատեղը՝ նախօրոք պայմանավորվելով մեր հետ:
Պատվիրել տրանսֆեր