Արարատ լեռան համայնապատկերն Արամի փողոցի շենքերից մեկի 13-րդ հարկում գտնվող 52 ք.մ. մակերեսով և 2 ննջասենյակով այս բնակարանի գլխավոր առանձնահատկությունն է։ Մեկ երկտեղանի «Queen» և երկու մեկտեղանոց մահճակալները նախատեսված են չորս հյուրի համար, իսկ հավելավճարով տրամադրվող լրացուցիչ մահճակալի շնորհիվ հնարավոր է տեղավորել նաև հինգերորդ հյուրին։ Հանրապետության հրապարակը գտնվում է 400 մետր, իսկ Օպերայի թատրոնը՝ 550 մետր հեռավորության վրա։
Առանձին ննջասենյակները բնակարանը հարմար են դարձնում ընտանիքի կամ տարբեր կազմով խմբի համար, իսկ բաց հատակագծով հյուրասենյակն ու խոհանոցը հաճելի վայր են համատեղ ժամանցի համար։ Կենտրոնական ջեռուցումը, օդորակիչը, Wi-Fi-ն և երկու վերելակները հեշտացնում են առօրյան, իսկ մոտակայքում առկա են խանութներ, ռեստորաններ և մարզասրահ։
Մուտքի և ելքի ժամերը. Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամը՝ սկսած 14:00-ից, իսկ ելքի (check-out) ժամը՝ մինչև 12:00-ն: Ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:
Ինչպես վերցնել բնակատեղի բանալիները. Եթե պատվիրել եք տրանսֆեր օդակայանից, ապա մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ, կուղեկցի բնակատեղ և կհանձնի բանալիները: Եթե տրանսֆեր հարկավոր չէ, ապա անհրաժեշտ կլինի մոտենալ այն շենքին, որում ամրագրված է բնակատեղը՝ նախօրոք պայմանավորվելով մեր հետ:
Պատվիրել տրանսֆեր