Բաց տեսարանով պատշգամբը լույս և լրացուցիչ հանգստի տարածք է հաղորդում Արամի փողոցի բարձրահարկ շենքերից մեկում գտնվող 44 ք.մ. մակերեսով և 1 ննջասենյակով այս բնակարանին։ Երկու մեկտեղանոց մահճակալները նախատեսված են երկու հյուրի համար, իսկ հավելավճարով տրամադրվող լրացուցիչ մահճակալով հնարավոր է տեղավորել նաև երրորդ հյուրին։ Շենքը Հանրապետության հրապարակից 400 մետր, իսկ Օպերայի թատրոնից 550 մետր հեռավորության վրա է։
14-րդ հարկում գտնվող բնակարանի բաց հատակագծով հյուրասենյակն ու խոհանոցը հնարավորություն են տալիս ճաշ պատրաստել և միասին ժամանակ անցկացնել մեկ հարմարավետ միջավայրում։ Կենտրոնական ջեռուցումը, օդորակիչը, սպասք լվացող և լվացքի մեքենաներն ապահովում են առօրյա հարմարավետությունը, իսկ երկու վերելակները, անվտանգության համակարգն ու հրդեհային ազդանշանը լրացուցիչ անվտանգություն են ապահովում։ Վերելակները գործում են մինչև 13-րդ հարկ, իսկ մնացած
1 հարկը պետք է անցնել ոտքով։
Մուտքի և ելքի ժամերը. Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամը՝ սկսած 14:00-ից, իսկ ելքի (check-out) ժամը՝ մինչև 12:00-ն: Ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:
Ինչպես վերցնել բնակատեղի բանալիները. Եթե պատվիրել եք տրանսֆեր օդակայանից, ապա մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ, կուղեկցի բնակատեղ և կհանձնի բանալիները: Եթե տրանսֆեր հարկավոր չէ, ապա անհրաժեշտ կլինի մոտենալ այն շենքին, որում ամրագրված է բնակատեղը՝ նախօրոք պայմանավորվելով մեր հետ:
Պատվիրել տրանսֆեր