Թումանյան փողոցում գտնվող 92 ք.մ. մակերեսով այս բնակարանը, թեև ունի մեկ ննջասենյակ, առանձնանում է անսովոր ընդարձակ տարածքով և հարմար է զույգի կամ միայնակ հյուրի համար։ Երկտեղանի «Queen» մահճակալը նախատեսված է երկու հյուրի համար, իսկ հավելավճարով հնարավոր է տրամադրել ևս մեկ մահճակալ՝ տեղավորելով մինչև երեք հյուր։ Հանրապետության հրապարակը գտնվում է 700 մետր, իսկ Օպերայի թատրոնը՝ 900 մետր հեռավորության վրա։
Մեծ հյուրասենյակը, խոհանոցն ու բաց տեսարանով պատշգամբը ստեղծում են ընդարձակ ու ազատ միջավայր, որը հարմար է ոչ միայն կարճատև քաղաքային այցերի համար։ Օդորակիչը, կենտրոնական ջեռուցումը, Wi-Fi-ն, ինչպես նաև լավ կահավորված խոհանոցային և լվացքի հարմարությունները 6-րդ հարկում գտնվող այս բնակարանը հատկապես նպատակահարմար են դարձնում երկարատև կեցության համար։
Մուտքի և ելքի ժամերը. Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամը՝ սկսած 14:00-ից, իսկ ելքի (check-out) ժամը՝ մինչև 12:00-ն: Ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:
Ինչպես վերցնել բնակատեղի բանալիները. Եթե պատվիրել եք տրանսֆեր օդակայանից, ապա մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ, կուղեկցի բնակատեղ և կհանձնի բանալիները: Եթե տրանսֆեր հարկավոր չէ, ապա անհրաժեշտ կլինի մոտենալ այն շենքին, որում ամրագրված է բնակատեղը՝ նախօրոք պայմանավորվելով մեր հետ:
Պատվիրել տրանսֆեր