Արամի փողոցում գտնվող 136 ք.մ. մակերեսով և երեք ննջասենյակով այս բնակարանը մեծ ընտանիքներին և խմբերին առաջարկում է բավարար անձնական տարածք Երևանի սրտում։ Երկու երկտեղանի «Queen» և երկու մեկտեղանոց մահճակալներն ապահովում են վեց հյուրի հարմարավետ կեցությունը, իսկ հավելավճարով տրամադրվող լրացուցիչ մահճակալներով հնարավոր է հյուրընկալել մինչև ութ հյուր։ Հանրապետության հրապարակը գտնվում է ընդամենը 200 մետր, իսկ Օպերայի թատրոնը՝ 700 մետր հեռավորության վրա։
Երկու պատշգամբները, երկու լոգասենյակները և ընդարձակ հյուրասենյակը զգալիորեն հեշտացնում են համատեղ կեցությունը, իսկ ամբողջությամբ կահավորված խոհանոցը հարմար է միասին ճաշ պատրաստելու և հանգիստ ընթրելու համար։ 2-րդ հարկում գտնվող բնակարանից ռեստորանները, սրճարանները, խանութներն ու քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը շատ հեշտ հասանելի են։
Մուտքի և ելքի ժամերը. Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամը՝ սկսած 14:00-ից, իսկ ելքի (check-out) ժամը՝ մինչև 12:00-ն: Ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:
Ինչպես վերցնել բնակատեղի բանալիները. Եթե պատվիրել եք տրանսֆեր օդակայանից, ապա մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ, կուղեկցի բնակատեղ և կհանձնի բանալիները: Եթե տրանսֆեր հարկավոր չէ, ապա անհրաժեշտ կլինի մոտենալ այն շենքին, որում ամրագրված է բնակատեղը՝ նախօրոք պայմանավորվելով մեր հետ:
Պատվիրել տրանսֆեր