Տուր փաթեթ. Հեքիաթային Հայաստանը 6 օրում

Օգտակար է իմանալ

Երթուղին հիմնականում ֆիքսված է։ Հազվադեպ եղանակային պայմանները կամ մուտքի ժամանակավոր սահմանափակումները կարող են փոփոխությունների պատճառ դառնալ։ Փոխարինող տարբերակը կընտրվի այնպես, որ պահպանվի ընդհանուր փորձառության որակը։
Այո։ Բազմաթիվ տեսարժան վայրերում կամ դրանց հարևանությամբ վաճառվում են հուշանվերներ, այդ թվում՝ ձեռագործ իրեր, քաղցրավենիք և չրեր։ Տեսականին կախված է երթուղուց և կանգառից։
Այո, նախատեսեք մոտ 1-2 ժամ զբոսանք, որպեսզի լիարժեք վայելեք քաղաքի գեղեցկությունն ու պատմական մթնոլորտը։
Այո։ Էջմիածնի Մայր տաճար այցելության ընթացքում սովորաբար հնարավոր է այցելել նաև «Էջմիածնի գանձեր» թանգարան։ Սակայն Սուրբ Պատարագի ընթացքում թանգարանը փակ է։ Մուտքի տոմսը ներառված չէ տուր փաթեթի արժեքի մեջ և պետք է ձեռք բերել տեղում։
Շաքիի ջրվեժի հոսքը տատանվում է տարվա եղանակից կախված։
Գեղարդի վանք հասնելու համար պետք է քայլել մոտ 160 մ, իսկ Սևանավանք հասնելու համար՝ բարձրանալ մոտ 200 աստիճան։

Ամրագրման պայմաններ

Չեղարկում և փոփոխում

Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ

Խաչատուր Միրզոյան

Խաչատուր Միրզոյան

HY EN

Անունս Խաչատուր է: 2012թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար։ Սիրում եմ մարդկանց հետ շփումը և միշտ փորձում, որ էքսկուրսիան արդարացնի մեր հյուրերի սպասելիքները։

Մարինա Միրումյան

Մարինա Միրումյան

RU HY EN

Բարև Ձեզ։ Ես Մարինա Միրումյանն եմ՝ «Հյուր Սերվիս» ընկերության զբոսավարներից։ Դեռ չե՞ք այցելել Հայաստանը։ Այդ դեպքում անպայման նախատեսե՛ք մոտակա այց և դարձե՛ք մեր հյուրը։ Միացե՛ք «Հյուր Սերվիս»-ի իմ կողմից անցկացվող էքսկուրսիաներին՝ բացահայտելու մեր ժողովրդի անսահման հյուրընկալությունը, մեր լեռնային երկրի ապշեցուցիչ տեսարանները, հին մշակույթն ու ավանդույթները, համեղ խոհանոցը և շատ ավելին։ «Հյուր Սերվիս»-ի հետ Դուք կունենաք անմոռանալի հիշողություններ։

Թամարա Առաքելյան

Թամարա Առաքելյան

HY EN

Ես Թամարան եմ։ Ապրում եմ Հայաստանում և Հայաստանով։ Եթե ուզում եք զգալ Հայաստանի համը, բույրը, գույները, սիրահարվել մեր երկրին, ուրեմն եկե՛ք միասին գնանք տուրի։ Ինչպես բոլոր հյուրերիս դեպքում՝ վստահ եմ՝ Դուք նույնպես կուզեք կրկին վերադառնալ։

Սյուզաննա Պողոսյան

Սյուզաննա Պողոսյան

RU HY

Անունս Սյուզաննա է, 2016թ.-ից սկսած մեծ սիրով ներկայացնում եմ հյուրերիս հրաշքներով լի Հայաստանը։ Ինձ համար յուրաքանչյուր էքսկուրսիա երկրի մասին պարզապես պատմություն չէ, այլ հնարավորություն՝ ցույց տալու նրա ոգին, օգնելու Ձեզ բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթը և հյուրընկալությունը։ Ես անկեղծ ուրախանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է իմ երկիրը գրավում մարդկանց սրտերը, և անում եմ ամեն ինչ, որպեսզի հյուրերի ճանապարհորդությունը լինի ջերմ, հագեցած և անմոռանալի։

Կարծիքներ

Миляуша Имамназарова

Ռուսաստան

12.06.2026

Ավտոմատ թարգմանված

Դիանա, բարի օր։
Մենք վերադարձանք Կազան գոհ, երջանիկ ու Հայաստանին սիրահարված։ Շնորհակալություն կազմակերպման համար։
Ամեն ինչ այնպես էր, ինչպես երազել էի, և նույնիսկ ավելի լավ : ծրագիրը, էքսկուրսավարը, վարորդը, սնունդը, հյուրանոցը ) և նույնիսկ եղանակը՝ ասես պատվերով !

Մինչ նոր հանդիպումներ։

Charbel Haddad

Լիբանան

09.10.2023

Ավտոմատ թարգմանված

Էքսկուրսավարները հրաշալի են!
Նրանք ամեն ինչ պարզ ու հասկանալի են բացատրում, և մեզ բավական ժամանակ տվեցին՝ ուսումնասիրելու այն հուշարձանները, ուր այցելեցինք!
Շնորհակալություն այս հրաշալի օրվա համար!