Խմբային էքսկուրսիա.Խոր Վիրապի վանք, Նորավանք, Տաթևի վանք (հետադարձը ճոպանուղիով)

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Ճաշի համար կանգառ, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի

1. Խոր Վիրապի վանք
50-60 րոպե
Դիտել էջը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
2. Նորավանք
50-60 րոպե
Դիտել էջը
Նորավանք
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:
Ճաշի համար կանգառ
50-60 րոպե
Ճաշի համար կանգառ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
3. Տաթևի վանք
50-60 րոպե
Դիտել էջը
Տաթևի վանք
Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
4. Տաթևեր ճոպանուղի
12-15 րոպե
Դիտել էջը
Տաթևեր ճոպանուղի
2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (3 500 AMD4 500 AMD)
  • Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map