Խմբային էքսկուրսիա.Խոր Վիրապ, Ազատի Ջրամբար, Գառնի, Լավաշի թխման և քաղցրավենիքի վարպետաց դաս, Գեղարդ
Վարպետաց դասը և ճաշը ներառված են
Խոր Վիրապի վանք, Ազատի ջրամբարի դիտակետ, Լավաշի թխման վարպետաց դաս, Տոնական քաղցրավենիքի վարպետաց դաս և ճաշ, Գառնիի տաճար, Գեղարդի վանք
1. Խոր Վիրապի վանք
50-60 րոպե
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
2. Ազատի ջրամբար
10-20 րոպե
Ազատի ջրամբարը (ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա) գտնվում է Արարատի մարզում: Հանձնվել է շահագործման 1976թ.-ին՝ նպատակ ունենալով օգտագործվել Արարատյան դաշտի ոռոգման համար: Մակերեսը կազմում է 2.85 քառ. կմ, իսկ ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն խոր. մ: Ջրամբարը շրջապատված է լեռներով և արդեն քանի տարի է հիացնում է այցելուներին: Արևի/լուսնի՝ ամպերի համադրությամբ արտացոլանքը ջրի մեջ յուրահատուկ տպավորություն է գործում:
Լավաշի թխման վարպետաց դաս
15-20 րոպե
Կա խոսուն մի ասացվածք. «որտեղ հաց՝ էնտեղ կաց»:
Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար:
2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)

Տոնական քաղցրավենիքի վարպետաց դաս և ճաշ
80-90 րոպե
3. Գառնիի տաճար
60-70 րոպե
Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
4. Գեղարդի վանք
60-70 րոպե
Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
- Վարպետաց դաս և համտես
- Ճաշ
Ներառված չէ
- Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող դյութիչ տեսարանով
- Վայելեք Հայաստանի յուրօրինակ բնությունը՝ հատուկ դիտակետից
- Ուսումնասիրեք առաջին դարի հեթանոսական տաճարը
- Բացահայտեք հռոմեացի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդի մասին լեգենդները
- Համտեսեք հայկական ավանդական ամենահամեղ հացը
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում