Խմբային էքսկուրսիա.2 օր Վրաստանում | Մցխետ, Ջվարի, Թբիլիսի, Ռաբաթ ամրոց, Վարձիա (ժայռավանք և քարանձավներ)
Հյուրանոցն ու ճաշերը ներառված են
Ժամանում Թբիլիսի, Ճաշ, Մցխետ, Ջվարի վանք, շրջայց-էքսկուրսիա Թբիլիսիում (գիշերակաց)
1. Մցխետ
60-70 րոպե
Քուռ և Արագվ գետերի միախառնման տեղում է գտնվում քրիստոնյա Վրաստանի առաջին մայրաքաղաք Մցխեթը: Հինավուրց այս քաղաքն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է: Ավանդության համաձայն՝ այն հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի որդի Մցխեթոսը: Հռիփսիմյան կույսերից Նունեն (Նինո), ով հրաշքով ազատվում է կույսերի նահատակության ժամանակ, փախչում է Մցխեթ և այստեղ քրիստոնեություն քարոզում: Կույսը բուժում է Միրիան թագավորի հիվանդ զավակին, ապա նաև՝ Նանա թագուհուն: 4-րդ դարում Միրիան արքան Նունեի խորհրդով կառուցում է առաջին փայտե եկեղեցին, որի տեղում 5-րդ դարում Վախթանգ Առաջին Գորգասալը հիմնում է բազիլիկ եկեղեցի: 11-րդ դարի սկզբին վնասված բազիլիկի փոխարեն կառուցվել է Սվետիցխովելի տաճարը (վրացերեն` կենարար սյուն): Մեկ այլ եկեղեցի՝ Սամթավրո վանական համալիրը, նույնպես կառուցվել է Միրիան արքայի կողմից, սակայն իր ժամանակակից տեսքը ստացել է Գեորգի Առաջինի օրոք (11-րդ դար):
2. Ջվարի վանք
30-40 րոպե
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում, որպես Մցխեթ քաղաքի մաս, գտնվում է նաև Ջվարի վանքը (սուրբ խաչ): Կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին՝ այնտեղ, որտեղ քրիստոնեության քարոզիչ Սուրբ կույս Նունեն (Նինո) խաչ էր կանգնեցրել: Այդ տեսարանը նկարագրված է Լերմոնտովի «Մծիրի» պոեմում: Վանքը գտնվում է շրջակայքից 150 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռի վրա, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Մցխեթ քաղաք՝ Քուռ և Արագվ գետերի միախառնման վայրը: Ջվարի վանքը քառաձև խաչ հատակագծով շինություն է, որի եզրերը ձևավորված են կիսաշրջան աբսիդներով: Վանքն ավարտվում է ութ կլոր խորաններով թմբուկով: Շինությունը վերականգնվել է 2007թ.-ին:
Ճաշ
50-60 րոպե
3. Թբիլիսի
150-180 րոպե
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է Երևանից հյուսիս` 290 կմ հեռավորության վրա: Այս քաղաքի հատակագծի վարարուն երակը Քուռ գետն է, որն իր հոսքով հիանալիորեն միաձուլվում է քաղաքի ռիթմին: Այստեղ ամենուր իշխում են վառ գույներն ու ուրախ տրամադրությունը: Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով:
Առանձնակի հետաքրքրության են արժանի Նարիկալա շրջանի վաղ միջնադարից պահպանված նեղ փողոցներն ու ընդարձակ Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի ժամանակակից տեսքը վսեմ ու հին տաճարների և կիսավեր ամրոցների, հին թաղամասերի և քանդակազարդ պատշգամբներով գունագեղ բակերի, սովետական շինությունների և գերժամանակակից բիզնես կենտրոնների վառ խառնուրդ է: Այս հակադրությունը պարզ տեսանելի է ճոպանուղուց:
Առանձնակի հետաքրքրության են արժանի Նարիկալա շրջանի վաղ միջնադարից պահպանված նեղ փողոցներն ու ընդարձակ Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի ժամանակակից տեսքը վսեմ ու հին տաճարների և կիսավեր ամրոցների, հին թաղամասերի և քանդակազարդ պատշգամբներով գունագեղ բակերի, սովետական շինությունների և գերժամանակակից բիզնես կենտրոնների վառ խառնուրդ է: Այս հակադրությունը պարզ տեսանելի է ճոպանուղուց:
Գիշերակաց
4* հյուրանոց Թբիլիսիում
Ռաբաթ ամրոց, Ճաշ, Վարձիա (ժայռավանք և քարանձավային քաղաք), Գյումրի (կարճ կանգառ), Երևան
1. Ռաբաթ ամրոց
50-60 րոպե
Ռաբաթ ամրոցը (9-րդ դար), որը գտնվում է Փոցխով գետի ափին, ք. Ախալցիխեի՝ Սամցխե-Ջավախքի մայրաքաղաքի (հարավային Վրաստան) գլխավոր տեսարժան վայրն է: Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «նոր բերդ», այն հիմնադրվել է միջին դարերում (առաջին հիշատակումները թվագրվում են 12-րդ դարով): Ռաբաթը ժամանակին ծառայում էր որպես տարածաշրջանի պաշտպանական օբյեկտ: Ամրոցը կառուցվել է բարձր բլրի վրա, այնպես որ այն տեսանելի է քաղաքի ցանկացած կետից: Ամրոցից ոչ հեռու են գտնվում Սամցխե-Ջավախքի պատմության թանգարանը, ուղղափառ եկեղեցի, միջնաբերդ, մզկիթ, կգտնեք նաև ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և ամուսնության պալատ: 12-13 դարերում Ռաբաթ ամրոցն ընդլայնվեց՝ դառնալով Ջակելի տոհմի նստավայրը: 2011-2012թթ.-ին այնտեղ լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել:
Ճաշ
50-60 րոպե
2. Վարձիա (ժայռավանք և քարանձավ)
65-75 րոպե
12-րդ դարում հիմնադրված քարանձավային քաղաք Վարձիան Վրաստանի ամենակարևոր և տպավորիչ պատմական հուշարձաններից մեկն է, գտնվում է ծովի մակարդակից 1300 մ, իսկ Էրուշեթի լեռան ստորոտից՝ 100 մ բարձրության վրա: Համալիրը ժամանակին բաղկացած էր 13 հարկից, որոնք միմյանց կապվում էին գետնուղիների բարդ համակարգով: Վարձիայի համալիրում կային բնակելի թաղամասեր, սեղանատներ, պահեստներ, գինու մառաններ, ինչպես նաև գրադարաններ: Քաղաքն ուներ խմելու ջրի մատակարարում և կոյուղի: Վարձիայի փորված վանքը Վարձիա պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի մասն է կազմում: Այս վայրը պատմության և մշակույթի սիրահարների կողմից մեծ հետաքրքրության է արժանանում:
3. Գյումրի
20-30 րոպե
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
4. Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Գիշերակաց հյուրանոցում
- Երկանգամյա սնունդ (նախաճաշ և ճաշեր)
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi Հայաստանում էքսկուրսիաների ընթացքում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Ներառված չէ
- Ընթրիք
- Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Այցելեք Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը
- Զբոսնեք հին քաղաքի գողտրիկ փողոցներով
- Զգացեք վրացական անկրկնելի համն ու հոտը
- Ուսումնասիրեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության անկրկնելի տեսարժան վայրերը
- Հիացեք 7-12-րդ դդ. ճարտարապետությամբ
*Վարձիայում հարկ կլինի ոտքով հատել մեծ տարածություն, ինչպես նաև անցնել բազմաթիվ անհարթ աստիճաններով
*Հնարավոր է՝ որոշ երկրների ռեզիդենտներ (մանրամասները ճշտեք գրասենյակում) կարիք ունենան նախօրոք վիզայի համար դիմել Վրաստան մուտք գործելու կամ/և ետադարձին Հայաստան մուտք գործելու համար
*Վրաստան մուտքի վիզան կամ/և Հայաստան վերադարձ մուտքի վիզան ներառված ՉԷ
*Խնդրում ենք վերցնել Ձեզ հետ վավեր անձնագիր՝ սահմանը հատելու, ինչպես նաև հյուրանոց մուտք գործելու համար
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում