Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից՝ Քուռ գետն ի վեր, կառուցվել են մի շարք ամրոցներ, որոնք ունեին ռազմավարական կարևոր նշանակություն։ Դրանք հսկվում էին բարձրաստիճան ազնվականների կողմից, որոնք պետք է պաշտպանեին Վրաց թագավորությունը կիրճից մտնող թշամական զորքերից։ Այդ բերդերի շարքում առանձնանում է Լոմտիան, որը ներկայումս հայտնի է որպես «Ռաբաթի»՝ ոչ վրացական անունով։
Ռաբաթի ամրոցը, որը բարձրանում է Ախալցխա քաղաքի վերևում գտնվող բլրի վրա, իր պատերի մեջ պահում է դարերի շունչը և սերունդների ճակատագրերը։ 9-րդ դարում հիմնադրված այս բերդը անցել է բարգավաճման և պաշարումների փուլերով՝ մնալով Սամցխե-Ջավախքի գլխավոր խորհրդանիշը։ Քաղաքի անունը կապված է հենց բերդի հետ. «Ախալցխե» նշանակում է «նոր բերդ»։ Ամրոցից բացվող տեսարանը մինչ օրս շշմեցուցիչ է: Հին ժամանակներում այն ոչ միայն գեղեցիկ էր, այլև ռազմավարական նշանակություն ուներ, քանի որ այն երևում էր քաղաքի բոլոր կողմերից։
Ավանդությունները պատմում են, որ իշխանները այստեղ ճակատագրական որոշումներ են կայացրել, իսկ հարուստ քարավանները հանգստացել նրա դարպասների մոտ։ Ճարտարապետական այս համալիրի ներսում կողք կողքի կանգնած են ուղղափառ եկեղեցի և մզկիթ, թանգարան և միջնաբերդ՝ մշակույթների ու ավանդույթների միահյուսվածության կենդանի արտահայտություն։
2011-2012 թվականներին իրականացված լայնածավալ վերականգնողական աշխատանքներից հետո, Ռաբաթը նոր կյանք ստացավ՝ պահպանելով իր միջնադարյան ոգին։ Այսօր նրա քարապատ փողոցներով քայլելն այնպիսի զգացում է տալիս, ասես վերադառնում ես ասպետների, դինաստիաների ու հին լեգենդների դարաշրջան։
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-50
|
անձը՝
|
10.79 USD
|
|