Խմբային էքսկուրսիա. 2 օր Վրաստանում | Մցխետ, Ջվարի, Թբիլիսի, Ռաբաթ ամրոց, Վարձիա (ժայռավանք և քարանձավներ)

Հյուրանոցն ու ճաշերը ներառված են

Ժամանում Թբիլիսի, Ճաշ, Մցխետ, Ջվարի վանք, շրջայց-էքսկուրսիա Թբիլիսիում (գիշերակաց)

1. Մցխետ
60-70 րոպե
Դիտել էջը
Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ Մցխետ
Քուռ և Արագվ գետերի միախառնման տեղում է գտնվում քրիստոնյա Վրաստանի առաջին մայրաքաղաք Մցխեթը: Հինավուրց այս քաղաքն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է: Ավանդության համաձայն՝ այն հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի որդի Մցխեթոսը: Հռիփսիմյան կույսերից Նունեն (Նինո), ով հրաշքով ազատվում է կույսերի նահատակության ժամանակ, փախչում է Մցխեթ և այստեղ քրիստոնեություն քարոզում: Կույսը բուժում է Միրիան թագավորի հիվանդ զավակին, ապա նաև՝ Նանա թագուհուն: 4-րդ դարում Միրիան արքան Նունեի խորհրդով կառուցում է առաջին փայտե եկեղեցին, որի տեղում 5-րդ դարում Վախթանգ Առաջին Գորգասալը հիմնում է բազիլիկ եկեղեցի: 11-րդ դարի սկզբին վնասված բազիլիկի փոխարեն կառուցվել է Սվետիցխովելի տաճարը (վրացերեն` կենարար սյուն): Մեկ այլ եկեղեցի՝ Սամթավրո վանական համալիրը, նույնպես կառուցվել է Միրիան արքայի կողմից, սակայն իր ժամանակակից տեսքը ստացել է Գեորգի Առաջինի օրոք (11-րդ դար):
2. Ջվարի վանք
30-40 րոպե
Դիտել էջը
Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք Ջվարի վանք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում, որպես Մցխեթ քաղաքի մաս, գտնվում է նաև Ջվարի վանքը (սուրբ խաչ): Կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին՝ այնտեղ, որտեղ քրիստոնեության քարոզիչ Սուրբ կույս Նունեն (Նինո) խաչ էր կանգնեցրել: Այդ տեսարանը նկարագրված է Լերմոնտովի «Մծիրի» պոեմում: Վանքը գտնվում է շրջակայքից 150 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռի վրա, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Մցխեթ քաղաք՝ Քուռ և Արագվ գետերի միախառնման վայրը: Ջվարի վանքը քառաձև խաչ հատակագծով շինություն է, որի եզրերը ձևավորված են կիսաշրջան աբսիդներով: Վանքն ավարտվում է ութ կլոր խորաններով թմբուկով: Շինությունը վերականգնվել է 2007թ.-ին:
Ճաշ
50-60 րոպե
Ճաշ
3. Թբիլիսի
150-180 րոպե
Դիտել էջը
Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի Թբիլիսի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է Երևանից հյուսիս` 290 կմ հեռավորության վրա: Այս քաղաքի հատակագծի վարարուն երակը Քուռ գետն է, որն իր հոսքով հիանալիորեն միաձուլվում է քաղաքի ռիթմին: Այստեղ ամենուր իշխում են վառ գույներն ու ուրախ տրամադրությունը: Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով:
Առանձնակի հետաքրքրության են արժանի Նարիկալա շրջանի վաղ միջնադարից պահպանված նեղ փողոցներն ու ընդարձակ Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի ժամանակակից տեսքը վսեմ ու հին տաճարների և կիսավեր ամրոցների, հին թաղամասերի և քանդակազարդ պատշգամբներով գունագեղ բակերի, սովետական շինությունների և գերժամանակակից բիզնես կենտրոնների վառ խառնուրդ է: Այս հակադրությունը պարզ տեսանելի է ճոպանուղուց:
Գիշերակաց
4* հյուրանոց Թբիլիսիում

Ռաբաթ ամրոց, Ճաշ, Վարձիա (ժայռավանք և քարանձավային քաղաք), Գյումրի (կարճ կանգառ), Երևան

1. Ռաբաթ ամրոց
50-60 րոպե
Դիտել էջը
Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց Ռաբաթ ամրոց
Ռաբաթ ամրոցը (9-րդ դար), որը գտնվում է Փոցխով գետի ափին, ք. Ախալցիխեի՝ Սամցխե-Ջավախքի մայրաքաղաքի (հարավային Վրաստան) գլխավոր տեսարժան վայրն է: Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «նոր բերդ», այն հիմնադրվել է միջին դարերում (առաջին հիշատակումները թվագրվում են 12-րդ դարով): Ռաբաթը ժամանակին ծառայում էր որպես տարածաշրջանի պաշտպանական օբյեկտ: Ամրոցը կառուցվել է բարձր բլրի վրա, այնպես որ այն տեսանելի է քաղաքի ցանկացած կետից: Ամրոցից ոչ հեռու են գտնվում Սամցխե-Ջավախքի պատմության թանգարանը, ուղղափառ եկեղեցի, միջնաբերդ, մզկիթ, կգտնեք նաև ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և ամուսնության պալատ: 12-13 դարերում Ռաբաթ ամրոցն ընդլայնվեց՝ դառնալով Ջակելի տոհմի նստավայրը: 2011-2012թթ.-ին այնտեղ լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվել:
Ճաշ
50-60 րոպե
Ճաշ
2. Վարձիա (ժայռավանք և քարանձավ)
65-75 րոպե
Դիտել էջը
Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ) Վարձիա (ժայռավանք և քարանձավ)
12-րդ դարում հիմնադրված քարանձավային քաղաք Վարձիան Վրաստանի ամենակարևոր և տպավորիչ պատմական հուշարձաններից մեկն է, գտնվում է ծովի մակարդակից 1300 մ, իսկ Էրուշեթի լեռան ստորոտից՝ 100 մ բարձրության վրա: Համալիրը ժամանակին բաղկացած էր 13 հարկից, որոնք միմյանց կապվում էին գետնուղիների բարդ համակարգով: Վարձիայի համալիրում կային բնակելի թաղամասեր, սեղանատներ, պահեստներ, գինու մառաններ, ինչպես նաև գրադարաններ: Քաղաքն ուներ խմելու ջրի մատակարարում և կոյուղի: Վարձիայի փորված վանքը Վարձիա պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի մասն է կազմում: Այս վայրը պատմության և մշակույթի սիրահարների կողմից մեծ հետաքրքրության է արժանանում:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Գիշերակաց հյուրանոցում
  • Երկանգամյա սնունդ (նախաճաշ և ճաշեր)
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi Հայաստանում էքսկուրսիաների ընթացքում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ընթրիք
  • Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)

Հաճախ տրվող հարցեր

Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map