Խմբային էքսկուրսիա.Էջմիածին (Մայր տաճար, Հռիփսիմե, Գայանե), Զվարթնոց
Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Զվարթնոցի տաճար
1. Էջմիածնի Մայր Տաճար
50-60 րոպե

Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
2. Սբ. Հռիփսիմե եկեղեցի
20-30 րոպե

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
3. Սբ. Գայանե եկեղեցի
20-30 րոպե

Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
4. Զվարթնոցի տաճար
30-40 րոպե

Զվարթնոցի անձեռակերտ տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության և խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը, կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա, 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերն այն ընդունեցին, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի կողմից առաջարկված տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ միասին, և այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի: Մշակութային վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Ներառված չէ
- Ճաշի համար կանգառ
- Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Ուսումնասիրեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության անկրկնելի տեսարժան վայրերը
- Հիացեք աշխարհում առաջին քրիստոնեական տաճարով
- Կիրակի օրերին հնարավոր է մասնակցել պատարագին
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք կլինի Էջմիածնի եկեղեցում պատարագին մասնակցելու հնարավորություն:
Հաշվի առեք, որ պատարագը մատուցվում է միայն կիրակի օրերին։ Հետևաբար, եթե այս էքսկուրսիան ամրագրեք նշված օրվա համար, ապա հնարավորություն կունենաք ներկա գտնվել պատարագին:
Կարո՞ղ եմ այս էքսկուրսիայի ընթացքում այցելել «Էջմիածնի գանձեր» թանգարան:
Դուք, իհարկե, կարող եք այցելել «Էջմիածնի գանձեր» թանգարան Մայր Տաճար այցի ընթացքում, սակայն, խնդրում ենք, նկատի ունենալ, որ մուտքի տոմսը ներառված չէ էքսկուրսիայի արժեքի մեջ և դրա համար հարկավոր կլինի վճարում կատարել տեղում:
Քանի՞ հոգուց է բաղկացած լինում այս էքսկուրսիայի խումբը:
Խմբի մասնակիցների թիվը տարբեր է լինում՝ հիմնականում կազմելով մինչև 48 հոգի:
Արդյո՞ք այս էքսկուրսիայի համար կան հագուստի հետ կապված պահանջներ կամ խորհուրդներ։
Էքսկուրսիայի համար խորհուրդ ենք տալիս կրել հարմարավետ սպորտային կոշիկներ և հագնվել եղանակին համապատասխան: Ճիշտ կլինի նաև բաճկոն կամ վերարկու վերցնելը: Եղանակը մարզերում կարող է զգալիորեն տարբերվել Երևանից։ Եկեղեցիներ և վանքեր այցելությունների ժամանակ կանանց խորհուրդ է տրվում կրել համեստ հագուստ:
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում