Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 38 ք.մ. մակերեսով այս ստուդիան հատկապես հարմար է գործնական ուղևորությունների և կարճատև աշխատանքային այցերի համար, քանի որ այն գտնվում է հենց «Պիացցա Գրանդե» բիզնես կենտրոնի շենքում։ Երկտեղանի «Queen» մահճակալը նախատեսված է մեկ կամ երկու հյուրի համար։ Հանրապետության հրապարակը գտնվում է 200 մետր, իսկ Օպերայի թատրոնը՝ 1.1 կմ հեռավորության վրա։
Ստուդիան ունի պատշգամբ և խոհանոց, ինչպես նաև օդորակիչ, անհատական ջեռուցում ու Wi-Fi կապ։ Երկու վերելակը, շենքի անվտանգության համակարգը, մոտակա մետրոյի կայարանը և ռեստորանների ու խանութների արագ հասանելիությունը 4-րդ հարկում գտնվող այս ստուդիան հարմար են դարձնում ինչպես աշխատանքի, այնպես էլ հանգստի համար։
Մուտքի և ելքի ժամերը. Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամը՝ սկսած 14:00-ից, իսկ ելքի (check-out) ժամը՝ մինչև 12:00-ն: Ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:
Ինչպես վերցնել բնակատեղի բանալիները. Եթե պատվիրել եք տրանսֆեր օդակայանից, ապա մեր աշխատակիցը կդիմավորի Ձեզ, կուղեկցի բնակատեղ և կհանձնի բանալիները: Եթե տրանսֆեր հարկավոր չէ, ապա անհրաժեշտ կլինի մոտենալ այն շենքին, որում ամրագրված է բնակատեղը՝ նախօրոք պայմանավորվելով մեր հետ:
Պատվիրել տրանսֆեր