Անհատական էքսկուրսիա. Շրջայց Երևանում, ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան, Մեգերյան Կարպետ, Մատենադարան
Երթուղի
Երևան (ամենահայտնի վայրերը), ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան, Մեգերյան Կարպետ գործարան-թանգարան, Մատենադարան
1. Երևան (ամենահայտնի վայրերը)
2. ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարան
3. Մեգերյան Կարպետ գործարան-թանգարան
4. Մատենադարան
Ներառված է
-
Փորձառու վարորդներ
-
Օդորակիչով մեքենաներ
-
Շշալցված ջուր
-
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
-
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
-
Լրացուցիչ կանգառներ երթուղում
-
Կոնյակի գործարանի համար նախատեսված է «Ստանդարտ փաթեթ»-ը
Ներառված չէ
-
Զգալի շեղումներ երթուղուց
-
Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
-
Աուդիոգիդեր
-
Wi-Fi տրանսպորտում
Առանձնահատկություններ
- Բացահայտեք Երևանի հնագույն ակունքները, աշխույժ փողոցներն ու քաղաքի ջերմ մթնոլորտը
- Վայելեք հայկական կոնյակի հարուստ համային նրբերանգները լեգենդար «ԱՐԱՐԱՏ» գործարանում
- Մոտիկից ծանոթացեք հայկական գորգագործության գույներին, նախշերին ու դարավոր ավանդույթներին
- Հիացեք Մատենադարանի անգին ձեռագրերով և նրբագեղ մանրանկարներով
*Մինչև 18 տարեկան անձանց խորհուրդ չի տրվում մասնակցել կոնյակի գործարանի էքսկուրսիային, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք կարող են սպասել գործարանի սպասասրահում
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Ռուզաննա Հովհաննիսյան
Հայաստանում գտնվելիս Ձեր բոլոր զգայարանները գործի կդրվեն՝ վայրի բնություն և ձեռագործ հրաշքներ, անկրկնելի լեռնային օդ, ազգային ուտեստների անզուգական համ, դուդուկի մեղմ հնչյուններ։ Այս ամենը զգալու համար պարզապես պետք է այցելել Հայաստան։ Համեցե՛ք։
Նարինե Վարդանյան
Բարև։ Անունս Նարինե է, 2017թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար Հայաստանում։ Իմ ամենամեծ սերը և կիրքը հայրենիքս է՝ Հայաստանը։ Այստեղ եմ՝ յուրաքանչյուրի համար ստեղծելու հիասքանչ հիշողություններ։ Ես, անկեղծ, կարծում եմ, որ իմ աշխատանքն աշխարհում լավագույնն է․ այն հնարավորություն է տալիս հանդիպել նոր մարդկանց, օգնել նրանց սիրահարվել նոր վայրերին և ստեղծել անմոռանալի հուշեր։ Ահա, թե ինչն եմ ես սիրում։ :) Անհամբեր եմ՝ Ձեզ ցույց տալու իմ գեղեցիկ Հայաստանը:
Նելլի Պողոսյան
Բարև Ձեզ։ Ես Նելլին եմ՝ սերտիֆիկացված զբոսավար։ Աշխատում եմ 2012թ.-ից սկսած և ունեմ առանձնահատուկ հմտություններ. համբերատար եմ, հարմարվող և հումորի մեծ զգացումով: Հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան և բացահայտել աշխարհի այս հրաշալի անկյունը՝ ինձ հետ։
Պողոս Վարժապետյան
Անունս Պողոս Վարժապետյան է։ Զբոսաշրջության ոլորտում եմ 2016թ.-ից։ Սիրում եմ ճամփորդել։ Որպես զբոսավար՝ իմ նպատակն է, որ հյուրերը սիրահարվեն Հայաստանին այնքան, որ շրջագայության ավարտին պարզապես հրաժեշտ չտան, այլ ասեն՝ «Մինչև նոր հանդիպում, Հայաստա՛ն»։
Կարծիքներ
александр блинковский
11.05.2024
Постакомиться с Ереваном нам помогали Асник и Маркос (водитель). Добротная экскурсия с доброжелательным отношением. Я в силу ряда причин довольно глубоко знаю историю армян, поэтому часто экскурсия проходила в форме диалога. Тем не менее, узнали много нового и интересного. Мне особенно приятно было увидеть памятник команде Арарат - чемпионом СССР 1973 года. Окунулся в детство.
Спасибо всем за профессионализм и доброту.