Խմբային էքսկուրսիա. Կեչառիս և ճոպանուղի Ծաղկաձորում, Սևան – Սևանավանք, իշխանի հյուրասիրություն

Ծաղկաձոր, Կեչառիս վանք, Ծաղկաձորի ճոպանուղի – մեկ կայան, Սևանա լիճ, Սևանի իշխանի խորովածի հյուրասիրություն, Սևանավանք

1. Ծաղկաձոր

Դիտել էջը
Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր Ծաղկաձոր
Ծաղկաձոր քաղաքը (թարգմանաբար՝ ծաղիկների ձոր) համարվում է Հայաստանի ամենահայտնի և հյուրընկալ վայրերից մեկը՝ այն փոքրիկ անկյուններից, որտեղ բնության գեղեցկությունը դրսևորվում է իր ամբողջ բազմազանությամբ:
Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում՝ Երևանից 60 կմ դեպի հյուսիս՝ Թեղենիս սարի արևմտյան լանջին՝ շրջապատված բազմերանգ անտառներով ու ալպիական մարգագետիններով:

2. Կեչառիս վանք

20-30 րոպե
Դիտել էջը
Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք Կեչառիս վանք
Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դդ.-ում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաև միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:

3. Ծաղկաձորի ճոպանուղի

50-60 րոպե
Դիտել էջը
Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի Ծաղկաձորի ճոպանուղի
Հայաստանի հայտնի հանգստավայր Ծաղկաձորում է գտնվում բազկաթոռային ճոպանուղին՝ իր 5 կայաններով և տասնյակից ավելի սահուղիներով: Ճոպանուղին տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ բարձրության վրա, գործում է՝ սկսած 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր արագընթաց ճոպանուղին հասնում է 32 րոպեում, պարզ եղանակային պայմաններում հնարավոր է դառնում վայելել դեպի Արարատ բացվող անկրկնելի տեսարանը: 2004թ.-ին նախկին ճոպանուղին փոխարինվել է նորով, ձեռք բերել ժամանակակից տեսք, իսկ 2017թ.-ին, խոշոր ներդրումների շնորհիվ, այն ամբողջապես վերանորոգվել է: Ներկայումս ճոպանուղին գտնվում է տեխնիկապես անթերի վիճակում՝ զբոսաշրջիկների ակտիվ և ապահով հանգիստը երաշխավորված է:

4. Սևանա լիճ

50-60 րոպե
Դիտել էջը
Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Սևանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն և ճաշ

80-90 րոպե
Սևանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն և ճաշ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD
Տարբերակ 2՝ անձը 4500 AMD
Տարբերակ 3՝ անձը 4900 AMD

5. Սևանավանք

50-60 րոպե
Դիտել էջը
Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար

  • Շշալցված ջուր և թխվածքներ

  • Մուտքի տոմսեր

  • Wi-Fi տրանսպորտում

  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

  • Սևանի իշխանի խորովածի հյուրասիրություն

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (10.37 USD13.02 USD)

  • Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)

Հաճախ տրվող հարցեր

Ամրագրման պայմաններ

Չեղարկում և փոփոխում

Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ

Կարեն Խաչատրյան

Կարեն Խաչատրյան

Սիրելի ընկերներ, անունս Կարեն է, և ես Ձեր էքսկուրսավարն եմ մեր հրաշք Հայաստանում։ Տարիների փորձը թույլ է տալիս ինձ կազմակերպել հագեցած էքսկուրսիաներ երկրի ամենահայտնի և հետաքրքիր վայրերով։ Ես կյանքի եմ կոչում պատմությունը, սաղմոսներ եմ երգում հնագույն եկեղեցիներում և պատմում տպավորիչ լեգենդներ՝ Ձեր ճանապարհորդությունը դարձնելով անմոռանալի։ Ինձ հետ Ձեզ սպասվում է ապահով, ճանաչողական և վառ ուղևորություն։

Խաչատուր Միրզոյան

Խաչատուր Միրզոյան

Անունս Խաչատուր է: 2012թ.-ից աշխատում եմ որպես զբոսավար։ Սիրում եմ մարդկանց հետ շփումը և միշտ փորձում, որ էքսկուրսիան արդարացնի մեր հյուրերի սպասելիքները։

Մարինա Միրումյան

Մարինա Միրումյան

Բարև Ձեզ։ Ես Մարինա Միրումյանն եմ՝ «Հյուր սերվիս» ընկերության զբոսավարներից։ Դեռ չե՞ք այցելել Հայաստանը։ Այդ դեպքում անպայման նախատեսե՛ք մոտակա այց և դարձե՛ք մեր հյուրը։ Միացե՛ք «Հյուր սերվիս»-ի իմ կողմից անցկացվող էքսկուրսիաներին՝ բացահայտելու մեր ժողովրդի անսահման հյուրընկալությունը, մեր լեռնային երկրի ապշեցուցիչ տեսարանները, հին մշակույթն ու ավանդույթները, համեղ խոհանոցը և շատ ավելին։ «Հյուր սերվիս»-ի հետ Դուք կունենաք անմոռանալի հիշողություններ։

Թամարա Առաքելյան

Թամարա Առաքելյան

Ես Թամարան եմ։ Ապրում եմ Հայաստանում և Հայաստանով։ Եթե ուզում եք զգալ Հայաստանի համը, բույրը, գույները, սիրահարվել մեր երկրին, ուրեմն եկե՛ք միասին գնանք տուրի։ Ինչպես բոլոր հյուրերիս դեպքում՝ վստահ եմ՝ Դուք նույնպես կուզեք կրկին վերադառնալ։

map