Խմբային էքսկուրսիա. Խոր Վիրապ, Հին Արենի գինու գործարան, տոլմայի վարպետաց դաս, Նորավանք
Երթուղի
Խոր Վիրապի վանք, Հին Արենի գինու գործարան (էքսկուրսիա և համտես), Ճաշի կանգառ և տոլմայի պատրաստման վարպետաց դաս, Նորավանք
1. Հանդիպման վայր. Հյուր Սերվիս (գլխ. գրասենյակ) – Երևան, Նալբանդյան փող. 96
2. Խոր Վիրապի վանք
3. Հին Արենի գինու գործարան
Ճաշի կանգառ և տոլմայի պատրաստման վարպետաց դաս
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3900 AMD
Տարբերակ 2՝ անձը 4500 AMD
Տարբերակ 3՝ անձը 4900 AMD
4. Նորավանք
5. Ժամանման վայր. Հյուր Սերվիս (գլխ. գրասենյակ)
Ներառված է
-
Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
-
Շշալցված ջուր և թխվածքներ
-
Մուտքի տոմսեր
-
Wi-Fi տրանսպորտում
-
Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
-
Գինու համտես
-
Վարպետաց դաս և համտես
Ներառված չէ
-
Ճաշի արժեքը (11 USD – 14 USD)
-
Փոխադրում հյուրանոց (վերջնակետը՝ մեր գրասենյակ)
Առանձնահատկություններ
- Բացահայտեք Խոր Վիրապի վաղքրիստոնեական պատմությունն ու Սուրբ Գրիգոր Լուսավորչի զնդանը
- Լուսանկարեք վանքի պատերից այն կողմ վեր խոյացող Արարատ լեռը
- Ծանոթացեք գինեգործությանը Հին Արենի գործարանում և համտեսեք սեփական խաղողից պատրաստված գինիներ
- Ձեր ձեռքով պատրաստեք հայկական տոլմա և իմացեք այս սիրված ուտեստի նրբությունները
- Բացահայտեք կարմիր ժայռերի մեջ ծվարած Նորավանքի զարդաքանդակներն ու երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Օգտակար է իմանալ
Ինչպե՞ս է անցնում տոլմայի պատրաստումը։
Որքա՞ն պետք է քայլել այս էքսկուրսիայի ընթացքում։
Եթե ես գինի չեմ խմում, ի՞նչ կարող եմ անել համտեսի ընթացքում։
Քանի՞ հոգուց է բաղկացած լինում այս էքսկուրսիայի խումբը։
Արդյո՞ք այս էքսկուրսիայի համար կան հագուստի հետ կապված պահանջներ կամ խորհուրդներ։
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
Ծանոթացեք մեր էքսկուրսավարների հետ
Ալիսա Գրիգորյան
Բարի գալու՛ստ։ Ես Ալիսան եմ՝ Հայաստանի և Վրաստանի մշակույթների հանդեպ խորը սիրով լցված փորձառու զբոսավար։ Անհամբեր սպասում եմ Ձեզ՝ կիսվելու մեր տարածաշրջանի հնագույն պատմությունով, շքեղ բնությամբ և ջերմ հյուրընկալությամբ։
Արևիկ Մախսուդյան
Անունս Արև է։ Ես Հայաստանում անգլախոս զբոսավար եմ՝ 2018թ.-ից։ Եթե ինձ ընտրեք որպես էքսկուրսավար, Դուք կծանոթանաք Հայաստանի պատմությանը, բնությանը, մշակույթին և ավանդույթներին, իսկ որպես բոնուս՝ ես Ձեզ համար կկատարեմ հայկական ժողովրդական երգեր։
Նինա Մանուկյան
Բարև ձեզ։ Իմ անունը Նինա է, ես «Հյուր Սերվիս» ընկերության գիդ եմ։ Մեծ սիրով ծանոթացնում եմ հյուրերին Հայաստանի պատմությանը, մշակույթին և հին ավանդույթներին։ Ինձ համար, որպես գիդ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր էքսկուրսիա լինի հասկանալի, հետաքրքիր և հարմարավետ։ Միասին մենք կտեսնենք հայտնի տեսարժան վայրերը, կստեղծենք գեղեցիկ հիշողություններ և, իհարկե, կենդանի լուսանկարներ :) Ուրախ կլինեմ դառնալ Ձեր ուղեկիցը Հայաստանում։ Ճամփորդեք «Հյուր Սերվիս»-ի հետ և բացահայտեք Հայաստանը ոչ միայն աչքերով, այլ նաև սրտով։
Մարիամ Մարգարյան
Ավելի քան 13 տարվա մասնագիտական փորձ ունենալով տարբեր միջազգային խմբերի հետ աշխատելու ոլորտում՝ ես պարզապես չեմ ներկայացնում երկիրը ճանապարհորդներին, այլ օգնում եմ նրանց լիարժեք զգալ այն։ Իմ շրջագայությունները միավորում են մշակութային և պատմական ժառանգությունը, հայկական իսկական խոհանոցային և գինեգործական ավանդույթները, ինչպես նաև գեղատեսիլ արահետներով ակտիվ արշավները։