Լոռի բերդ, Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, Օձունի եկեղեցի, Քոբայրի վանք
Նոր ուղղություն
Լոռի բերդ, Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, Օձունի եկեղեցի, Քոբայրի վանք
1. Լոռի բերդ
Դիտել էջը

Լոռի բերդը 11-րդ դարի միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է՝ սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթ են կրում:
Լոռի բերդը տեղակայված է գեղատեսիլ կիրճերի հատման մասում և արտաքին աշխարհի հետ կապվում է երկու կամուրջներով, որոնցից մեկի միայն որոշ հատվածն է պահպանվել, իսկ երկրորդն ամբողջությամբ վերականգնվել է:
Լոռի բերդը տեղակայված է գեղատեսիլ կիրճերի հատման մասում և արտաքին աշխարհի հետ կապվում է երկու կամուրջներով, որոնցից մեկի միայն որոշ հատվածն է պահպանվել, իսկ երկրորդն ամբողջությամբ վերականգնվել է:
2. Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի
Դիտել էջը

Լոռվա սքանչելի բնությունը լրացնում է Սուրբ Նիկողայոս Հրաշագործ եկեղեցին: Այն կառուցվել է 1848 թվականին, նեոռուսական ոճով՝ ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա (այժմ՝ Ամրակից) գյուղի ռուս-ուղղափառների համար։ Եկեղեցին զգալիորեն վնասվել է 1988 թ․-ի Սպիտակի երկրաշարժից և մինչ այժմ չի գործում:
Սուրբ Նիկոողայոս Հրաշագործը համարվում է ժամանակակից Սանտա Կլաուսի նախատիպը։ Սանտան առաջացել է Սուրբ բառից, իսկ Կլաուսը՝ Նիկոլայ անունից, որը հայերեն թարգմանվում է Նիկողայոս: Նիկողայոս Հրաշագործը հայտնի էր իր անսահման բարությամբ: Նա իր հարուստ ծնողներից ստացած ժառանգությունը բաժանում էր աղքատներին։ Ըստ ավանդության, նա Սուրբծննդյան տոնին նախորդող երեկոյան կարիքավորների ծխնելույզներից դրամով լի քսակներ և ուտելիք էր ցած գցում, որոնք հաճախակի ընկնում էին կրակի մոտ չորացող գուլպաների մեջ: Այսպես էլ ձևավորվել է Ծննդյան տոներին գուլպաների մեջ նվերներ դնելու ավանդույթը։ Հարյուրավոր տարիներ անց էլ այս ավանդույթը դեռ պահպանվում է։

Ճաշի համար կանգառ

Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
3. Օձունի եկեղեցի
Դիտել էջը

Օձունը Լոռու ամենամեծ գյուղերից է` շրջապատված խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և տեսանելի է դրա գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որևէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծություններն ապացուցում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում:
4. Քոբայրի վանք
Դիտել էջը

13-րդ դարում Քոբայրը կառուցելիս՝ ճարտարապետների ու վարպետների երևակայությունը հասել է զարմանալի ձեռքբերումների: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, մատուռներից, սեղանատնից: Այս ամենը կառուցված է մի զառիվեր, դժվարամատչելի ժայռաբազուկի վրա՝ շրջապատված բազմաթիվ քարանձավներով: Ամբողջ համալիրը թվում է, թե ուղղակի ներաճած է ժայռերի մեջ ու բնության անբաժանելի մաս է կազմում:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ + ՀԱՅ հաջորդաբար
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- WiFi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
Ներառված չէ
- Ճաշի արժեքը (3 500 AMD – 4 500 AMD)
- Հետադարձ փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Վայելեք բնության ոգեշնչող մեղեդին
- Ընկղմվեք հին լեգենդների գաղտնիքների մեջ
- Լուսանկարվեք Դեբեդի կիրճի գեղեցիկ համայնապատկերին
- Հիացեք միջնադարյան որմնանկարների աննկարագրելի գեղեցկությամբ
*Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
*հարկ կլինի 900 մ ոտքով հատել՝ Քոբայր հասնելու համար
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում