Խմբային էքսկուրսիա.Հաղպատ, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր, Ախթալա, Արամյանց դղյակ, Սանահին

Հաղպատի վանք, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր, Ճաշի համար կանգառ, Ախթալայի ամրոց, Արամյանցի դղյակ, Սանահինի վանք

1. Հաղպատի վանք
50-60 րոպե
Դիտել էջը
Հաղպատի վանք
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
2. Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր
15-20 րոպե
Դիտել էջը
Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր
Զարնի-Պարնին քարայրաամրոցային համալիր է Լոռու մարզում: Այն տեղակայված է դեպի Կայան բերդ բացվող հիանալի տեսարանով մի անտառային կիրճում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում: Համալիրը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» ամրոցներից, ինչպես նաև «Ծակ էր» քարանձավից: Որոշ պատմական գրառումների համաձայն՝ անվանի գիտնական և փիլիսոփա Հովհաննես Իմաստասերը նախկինում ապրել և կերտել է այս քարանձավում: Այժմ տարածքը վերածվել է պատմական թանգարանի, որտեղ ցուցադրվում են հնագույն հազվագյուտ գյուղատնտեսական գործիքներ և կենցաղային իրեր:

Քարանձավի հարևանությամբ կա պանդոկ և գինետուն, որտեղ կարող եք վայելել տեղական խմիչքները և հայկական խոհանոցի ուտեստները:

Երեկոյան ժամերը կարելի է համեմել խարույկի մոտից բացվող դիտակետով (լրացուցիչ 10 000 AMD վճարի դիմաց):
Ճաշի համար կանգառ
50-60 րոպե
Ճաշի համար կանգառ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
3. Ախթալայի ամրոց
40-50 րոպե
Դիտել էջը
Ախթալայի ամրոց
Ախթալայի ամրոցը գտնվում է Լոռու մարզում և տեղադրված է առաջին հայացքից թերակղզի հիշեցնող, երեք կողմերից խոր կիրճերով շրջապատված, բարձրավանդակի վրա: Ճիշտ օգտագործելով բնական դիրքը՝ այստեղ 10-րդ դարում կառուցում են ամրոց, որն ամրացված է բարձր պարիսպներով, իսկ գլխավոր մուտքի երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակները: Ամրոցի տարածքում է գտնվում Ախթալայի վանքը՝ բաղկացած երեք եկեղեցուց: Գեղարվեստական տեսանկյունից հատկապես մեծ ուշադրության են արժանի գլխավոր եկեղեցու որմնանկարները:
4. Արամյանցի դղյակ
15-20 րոպե
Դիտել էջը
Արամյանցի դղյակ
Շվեյցարական ճարտարապետության գոհարներից մեկը՝ Արամյանցի դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն աչքի է ընկնում իր շքեղ տեսքով և 120-ամյա հետաքրքիր պատմությամբ: Դղյակը պատկանում էր թիֆլիսահայ մեծանուն գործարարին ՝ Միքայել Արամյանցին: Կառուցվել է նրա թոքախտով հիվանդ աղջկա համար, քանի որ Կովկասի ամբողջ տարածքում լավագույն կլիման հենց Ախթալայում է: Շատ հայտնի մարդիկ իրենց հանգիստը անց են կացրել հենց այստեղ, այդ թվում ՝ օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինը, հայ բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանը, հոգևոր-մշակութային գործիչ՝ Խրիմյան Հայրիկը և այլոք:
Միքայել Արամյանցի դղյակը Հայոց պատմության էջերում իր ուրույն տեղն ունի, քանի որ այստեղ է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։
5. Սանահինի վանք
40-50 րոպե
Դիտել էջը
Սանահինի վանք
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, ի սկզբանե լինելով ճարտարապետների հմուտ հնարք, որով այս երկու եկեղեցիներին բարձր սեյսմակայունություն է հաղորդվել: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ճաշի արժեքը (3 500 AMD4 500 AMD)
  • Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map