Խմբային էքսկուրսիա.Գառնիի տաճար, Գեղարդի վանք, Լավաշի թխման վարպետաց դաս, Սևանա լիճ, Սևանավանք
Չարենցի կամար, Գառնիի տաճար, Գեղարդի վանք, Լավաշի թխման վարպետաց դաս, Ճաշի համար կանգառ, Սևանա լիճ, Սևանավանք
1. Չարենցի կամար
15-20 րոպե
Չարենցի կամարը կառուցվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Մի անգամ Գառնի գնալու ճանապարհին նա կանգ է առել այս վայրում, և նկատելով, որ այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը՝ որոշել է կամար կառուցել, որպես Արարատի «տաճար»։ Կամարը կառուցվել է 1957 թվականին՝ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 60-ամյակի տարելիցին։ Ասում են՝ բանաստեղծն էլ էր սիրում շրջել այս վայրերով։ Այն ասես նկարի շրջանակ լինի, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատյան դաշտը՝ հեռվում ճախրող Մասիսով: Ճակատային բացվածքի վրա, կամարի երկայնքով, փորագրված են տողեր Չարենցի հայտնի բանաստեղծությունից.
Այստեղ կարելի է հիանալի լուսանկարներ անել կամարի և Արարատի ֆոնին, միայն թե՝ եղանակը պարզ լինի։
«Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում»։
Այստեղ կարելի է հիանալի լուսանկարներ անել կամարի և Արարատի ֆոնին, միայն թե՝ եղանակը պարզ լինի։
2. Գառնիի տաճար
60-70 րոպե
Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
3. Գեղարդի վանք
60-70 րոպե
Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Լավաշի թխման վարպետաց դաս
15-20 րոպե
Կա խոսուն մի ասացվածք. «որտեղ հաց՝ էնտեղ կաց»:
Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար:
2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)

Ճաշի համար կանգառ
50-60 րոպե
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
4. Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
5. Սևանավանք
50-60 րոպե
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
- Վարպետաց դաս և համտես
Ներառված չէ
- Ճաշի արժեքը (3 500 AMD – 4 500 AMD)
- Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Մեկօրյա էքսկուրսիայի ընթացքում այցելեք Հայաստանի հայտնի եկեղեցական համալիրները
- Հիացեք Չարենցի կամարից դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող տեսարանով և հրաշալի լուսանկարներ ունեցեք
- Վայելեք 13-րդ դարի հայկական ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը
- Համտեսեք հայկական ավանդական հացը
- Զմայլվեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկից բացվող տպավորիչ տեսարաններով
*Հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
*Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում