Առանց Կանխավճարի Տրանսֆերի Պատվերը հաստատված համարվել չի կարող: Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 15%-ը, ընդ որում, Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին: Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից դուրս գտնվող վայրից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, ընդ որում, մեկնարկից 24 ժամ առաջ Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է Պատվերի Գնի 85%-ը, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում: Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ: Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկից ոչ ուշ, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև: Հաստատված Պատվերը հետաձգելու դեպքում որևէ հավելյալ գումար չի գանձվում Պատվիրատուից, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի իրականացումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացվելու դեպքում՝ գանձվում է Պատվերի Գնի 10%-ի չափով տուգանք։ Հաստատված Պատվերի մեջ ոչ էական (մինչև 10%) կրճատումների դեպքում վերահաշվարկ չի կատարվում, և որևէ գումար չի վերադարձվում Պատվիրատուին, իսկ էական կրճատում (ավելի քան 10%) կատարելու դեպքում Պատվիրատուին է վերադարձվում կրճատված մասի արժեքի 85%-ը, ընդ որում, երբեմն կրճատված մասը չի կարող ներառել երրորդ անձանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը (օրինակ՝ սնունդ, մուտքի տոմսեր, միջոցառումներ, ցուցադրություններ և այլն), եթե դրանք կրճատելու բավարար ժամանակ կամ հնարավորություն չի եղել, և (կամ) պայմանավորված է եղել երրորդ անձանց ծառայությունների մատուցման պայմաններով և կանոններով: Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված Պատվերը: Ընկերության կողմից Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված գումարը: Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում հաստատված Պատվերի և փաստացի իրականացված Պատվերի արժեքների տարբերությունը։