Տրանսֆերներ

  • Ամրագրման պայմաններ
    Տրանսֆերների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ նշված վայրերից բացի, այլ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների դեպքում Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն:

    Տրանսֆերների տևողությունները Կայքում ներկայացված են մոտավոր՝ երթևեկության նորմալ բեռնվածության հաշվարկով:

    Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Տրանսֆեր պատվիրելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։

    7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Տրանսֆեր իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով:

    Տրանսֆեր Ծառայությունների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին:

    Տրանսֆերների ընթացքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:

    Տրանսֆերների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը 1 500 000 AMD սահմաններում՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով:
  • Չեղարկում և փոփոխում
    Առանց Կանխավճարի Տրանսֆերի Պատվերը հաստատված համարվել չի կարող:

    Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 15%-ը, ընդ որում, Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին:

    Եթե Պատվերը մեկնարկում է Երևանից դուրս գտնվող վայրից, ապա Կանխավճարը կազմում է Պատվերի Գնի 100%-ը, ընդ որում, մեկնարկից 24 ժամ առաջ Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է Պատվերի Գնի 85%-ը, իսկ ավելի ուշ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում:

    Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ:

    Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկից ոչ ուշ, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև:

    Հաստատված Պատվերը հետաձգելու դեպքում որևէ հավելյալ գումար չի գանձվում Պատվիրատուից, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի իրականացումից առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացվելու դեպքում՝ գանձվում է Պատվերի Գնի 10%-ի չափով տուգանք։

    Հաստատված Պատվերի մեջ ոչ էական (մինչև 10%) կրճատումների դեպքում վերահաշվարկ չի կատարվում, և որևէ գումար չի վերադարձվում Պատվիրատուին, իսկ էական կրճատում (ավելի քան 10%) կատարելու դեպքում Պատվիրատուին է վերադարձվում կրճատված մասի արժեքի 85%-ը, ընդ որում, երբեմն կրճատված մասը չի կարող ներառել երրորդ անձանց միջոցով մատուցվող ծառայությունների արժեքը (օրինակ՝ սնունդ, մուտքի տոմսեր, միջոցառումներ, ցուցադրություններ և այլն), եթե դրանք կրճատելու բավարար ժամանակ կամ հնարավորություն չի եղել, և (կամ) պայմանավորված է եղել երրորդ անձանց ծառայությունների մատուցման պայմաններով և կանոններով:

    Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի (force majeure) ի հայտ գալու դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Ընկերությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված Պատվերը: Ընկերության կողմից Պատվերը չեղարկելու դեպքում Պատվիրատուին վերադարձվում է վճարված գումարը:

    Եթե վերոհիշյալ հանգամանքների բերումով Ընկերությունն այցելվող վայրերը կամ Պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները փոխարինել է համարժեք վայրերով կամ ծառայություններով, ապա Ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում Պատվիրատուի առջև և որևէ գումար չի վերադարձնում։ Ոչ համարժեք փոխարինման կամ կրճատման դեպքում Ընկերությունը Պատվիրատուին է վերադարձնում հաստատված Պատվերի և փաստացի իրականացված Պատվերի արժեքների տարբերությունը։
Տարածել՝