Տրանսֆերների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ նշված վայրերից բացի, այլ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում։ Զգալի շեղումների դեպքում Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն: Տրանսֆերների տևողությունները Կայքում ներկայացված են մոտավոր՝ երթևեկության նորմալ բեռնվածության հաշվարկով: Որոշ երկրների քաղաքացիներ դեպի Վրաստանի Հանրապետություն Տրանսֆեր պատվիրելիս պետք է ձեռք բերեն Վրաստանի Հանրապետության վիզա, իսկ որոշ դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության վիզա՝ վերադարձի համար։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։ 7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Տրանսֆեր իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով: Տրանսֆեր Ծառայությունների շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին: Տրանսֆերների ընթացքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար: Տրանսֆերների ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը 1 500 000 AMD սահմաններում՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով: