Վայելեք ջերմ հյուրընկալություն՝ օգտվելով հյուրանոցների և հանգստյան տների ամրագրման մեր ծառայությունից: Անկախ նրանից՝ փնտրում եք շքեղ հյուրանոց կամ հյուրատուն Երևանում, թե առողջարան Դիլիջանում, Ջերմուկում, Սևանում կամ Ծաղկաձորում՝ մենք առաջարկում ենք մեծ ընտրություն յուրաքանչյուր հյուրի համար: Ամրագրումն ու հաստատումը ակնթարթային են, իսկ գները՝ ամենացածրը:
Ինչո՞ւ են Ձեր կայքում Հայաստանի հյուրանոցների գներն ավելի ցածր՝ այլ հարթակների համեմատ:
Հայաստանի հյուրանոցների մեծ մասի հետ հատուկ պայմանագրերի շնորհիվ՝ մեզ հասանելի են բացառիկ առաջարկներ ու գներ: Սովորաբար, մենք առաջարկում ենք ավելի շահավետ գներ՝ ստանդարտ ամրագրման հարթակների համեմատ:
Ինչպե՞ս կարող եմ հյուրանոց ամրագրել Հայաստանում: Պահանջվու՞մ է արդյոք կանխավճար։
Դուք կարող եք հյուրանոց ամրագրել Հայաստանում առցանց՝ մեր կայքի միջոցով: Ձեզ անհրաժեշտ է ընդամենը նախընտրած հյուրանոցի տարբերակն ավելացնել զամբյուղ և կատարել պատվերի կանխավճարը՝ 1 գիշերվա չափով: Խնդրում ենք ուշադրություն դարձնել մեր կողմից առանձնացված խորհուրդ տրվող տարբերակին, որը լավագույն հնարավոր տարբերակն է:
Որո՞նք են չեղարկման կամ փոփոխման պայմանները:
Ամրագրումը չեղարկելու համար Ձեր հաստատման մեջ սեղմեք «Չեղարկել» կոճակը, իսկ եթե ցանկանում եք փոփոխել ամրագրումը, ապա սեղմեք «Փոփոխել» կոճակը, որպեսզի ուղարկեք ձեր պահանջները մեր թիմին՝ հաղորդագրության պատուհանի միջոցով: Մեր կայքում ներկայացված բոլոր հյուրանոցների համար, պատվերի մեկնարկից 72 ժամ առաջ չեղարկում կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարված գումարը վերադարձվում է պատվիրատուին, հակառակ դեպքում՝ պահվում է յուրաքանչյուր սենյակի 1 գիշերվա գինը:
Որո՞նք են «Հյուր սերվիս»-ի միջոցով ամրագրման առավելությունները:
Մեր միջոցով ամրագրման առավելություններն են՝ հյուրանոցների լայն ընտրություն, հեշտ ամրագրում, մանրամասն տեղեկություններ, երաշխավորված լավագույն գներ, միանգամից մի քանի հյուրանոցներում ամրագրում կատարելու հնարավորություն, ինչպես նաև օպերատիվ աջակցություն:
Կարո՞ղ եմ որևէ կոնկրետ սենյակի/հարմարության հարցում անել, կամ, օրինակ պատվիրել լեռների տեսարանով սենյակ:
Ամրագրում կատարելիս կարող եք սենյակի հետ կապված հատուկ նախընտրությունների հարցում կատարել (օրինակ՝ գեղեցիկ տեսարան, բարձր հարկ և այլն): Թեև հարցումները միշտ չէ, որ երաշխավորված են հաստատման՝ հյուրանոցները հնարավորության շրջանակներում կանեն ամեն ինչ՝ դրանց հաստատման համար:
Ի՞նչ է սովորաբար ներառված սենյակի գնի մեջ:
Հյուրանոցների մեծ մասի սենյակների գինը ներառում է Wi-Fi, նախաճաշ և հիգիենայի պարագաներ: Որոշ հյուրանոցներ առաջարկում են նաև լրացուցիչ ծառայություններ, ինչպիսին են ավտոկայանատեղը, նաև ֆիթնես կենտրոն կամ լողավազան մուտք գործելը: