Խմբային էքսկուրսիա.Հին Արենի գինու գործարան, Շաքիի ջրվեժ, Տաթև (հետադարձը ճոպանուղիով)
Հին Արենի գինու գործարան (էքսկուրսիա և համտես), Շաքիի ջրվեժ, Ճաշի համար կանգառ, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի
1. Հին Արենի գինու գործարան
30-40 րոպե
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
2. Շաքիի ջրվեժ
30-40 րոպե
Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:
Ճաշի համար կանգառ
50-60 րոպե
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
3. Տաթևի վանք
50-60 րոպե
Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
4. Տաթևեր ճոպանուղի
12-15 րոպե
2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
Ներառված է
- Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
- Օդորակիչով մեքենաներ
- Շշալցված ջուր և թխվածքներ
- Մուտքի տոմսեր
- Wi-Fi տրանսպորտում
- Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
- Գինու համտես
Ներառված չէ
- Ճաշի արժեքը (3 500 AMD – 4 500 AMD)
- Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Առանձնահատկություններ
- Զգացեք հայկական գինու անկրկնելի համը
- Վայելեք բնության ոգեշնչող մեղեդին
- Ուսումնասիրեք կիրճերի առեղծվածային մթնոլորտը
- Նստեք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին
*Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում