Այս գինեգործարանի պատմությունը սկսվում է 1920-ականների սկզբին, երբ գործարար Սմբատ Մաթևոսյանը Բոստոնից վերադարձավ իր պատմական հայրենիքը և Արարատյան դաշտում հիմնեց խաղողի այգի։ Սակայն քաղաքական փոթորկոտ իրադարձությունների հետևանքով այգին շուտով բռնագանձվեց բոլշևիկների կողմից, և նրա երազանքը տասնամյակներով ընդհատվեց։ Միայն 2008 թվականին Մաթևոսյանի ժառանգներին հաջողվեց վերադարձնել ընտանեկան այգին և նոր կյանք տալ նրան՝ ստեղծելով ժամանակակից գինեգործարան, որտեղ անցյալը միահյուսվում է նորարարական մոտեցումների հետ։
Այսօր այցելուները կարող են շրջել գործարանում ու ծանոթանալ մի ընտանիքի պատմությանը, որի յուրաքանչյուր էջը լի է հողի և գինեգործության հանդեպ սիրով։ Այստեղ գինին պատրաստվում է բացառապես տեղական խաղողի տեսակներից՝ պահպանելով հայկական բնության իսկական ոգին և հարուստ համը։
Համտեսը դառնում է զգացմունքների տոն: Յուրաքանչյուր գինի կարծես պատմում է սերունդների շարունակականության, տոկունության և նվիրումի մասին։ Այցելությունը վերածվում է յուրահատուկ ճանապարհորդության, որտեղ գինու համը դառնում է հիշողության և վերածննդի խորհրդանիշ։
Գործում են համտեսի հետևյալ փաթեթները.
- Տարբերակ 1` 2-3 տեսակ գինիների համտես և խորտիկներ՝ անձը 28.32 USD;
- Տարբերակ 2` 2-3 տեսակ գինիների համտես և նախաճաշ՝ անձը 32.37 USD;
- Տարբերակ 3` 3-4 տեսակ գինիների համտես և ճաշ՝ անձը 45.85 USD:
👉 Ամրագրումները կատարվում են նախապես: