Գեղարոտի ջրվեժը, որը փայլում է թափվելով 17 մետր բարձրությունից, գտնվում է Արագած լեռան ժայռակոփ լանջերին՝ համանուն գյուղից մոտ 11 կմ հյուսիս-արևմուտք։ Մոտ 3000 մետր բարձրության վրա այն զարմացնում է իր ուժով ու գեղեցկությամբ, իսկ նրա գեղատեսիլ տեսարանները հաճախ համեմատում են Թռչկանի ջրվեժի հետ։
Գարնանը և ամռան սկզբին ջրի հզոր հոսքը ժայռերից թափվում է ներքև՝ շրջապատող բնապատկերը վերածելով կենդանի կտավի՝ լի ուժով ու թարմությամբ։ Ձմռանը Գեղարոտը քարանում է, և նրա հոսքերը վերածվում են սառցե սյուների ու ժանյականման նախշերի, որոնք հիացնում են իրենց հրաշալի տեսքով: Իզուր չէ, որ այն ներառված է Հայաստանի Հանրապետության բնական հուշարձանների ցանկում, քանզի այն իրավմամբ ազգային արժեք է։
Ջրվեժ տանող ճանապարհն բավականին արկածներով լի է: Գեղարոտի այցելությունը տալիս է հազվագյուտ հնարավորություն տեսնելու բնությունը իր նախնական ուժով, շնչելու լեռների թարմ օդը և դիպչելու տարերքով ստեղծված գեղեցկությանը։ Ջրվեժը Հայաստանի այն անկյուններից մեկն է, որտեղ ժամանակը կարծես կանգ է առնում, և մարդը մնում է միայնակ՝ դեմ առ դեմ լեռների վեհության հետ։
👉 Ջրվեժ հնարավոր է հասնել միայն 4x4 ամենագնացներով:
👉 Ջրվեժ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտ ամսվա վերջից մինչև հունիսն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է, երբ ջրի հոսքի ուժը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: