Արդյո՞ք գործում են զեղչեր Հայաստանում խմբային էքսկուրսիաների համար:
Այո, Ձեզ կտրամադրվի հատուկ զեղչ Ձեր հաջորդ խմբային էքսկուրսիայի համար, եթե մեզ հետ Ձեր առաջին էքսկուրսիայից հետո կարծիք թողնեք հետևյալ սոցիալական հարթակներից որևէ մեկում՝ Facebook, Yandex կամ Google: Մենք կարևորում ենք Ձեր արձագանքը և ուրախ կլինենք զեղչ տալ «Հյուր սերվիս»-ի միջոցով Ձեր հաջորդ անմոռանալի էքսկուրսիայի համար:
Ի՞նչ կլինի այն դեպքում, եթե խմբային էքսկուրսիայի համար բավարար քանակի մասնակիցներ չհավաքվեն:
Էքսկուրսիան կիրականացվի՝ անկախ մասնակիցների քանակից, և եթե նույնիսկ մասնակիցների ցանկում լինեք միայն ԴՈՒՔ: Մենք միշտ փորձում ենք մեր հյուրերի ճամփորդությունը դարձնել հիշարժան, այնպես որ, վստահ եղեք, որ խմբային էքսկուրսիան չի չեղարկվի մասնակիցների փոքր թվի պատճառով։
Ի՞նչ է հարկավոր ինձ հետ վերցնել խմբային էքսկուրսիայի համար:
Եղանակին համապատասխան հարմար հագուստ և կոշիկ, կանխիկ հայկական դրամ՝ ռեստորանում ճաշի վճարի և հուշանվերների համար, հիանալի տրամադրություն, ինչպես նաև տեսախցիկ՝ գեղեցիկ պահերը ֆիքսելու համար:
Արդյո՞ք յուրաքանչյուր էքսկուրսիայի տևողությունը ֆիքսված է:
Յուրաքանչյուր էքսկուրսիայի միջին տևողությունը ֆիքսված է և նշված մեր կայքում, սակայն այն կարող է փոքր-ինչ տարբերվել՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են խցանումները, եղանակային պայմանները կամ խմբի ընդհանուր տեմպը: Եթե ունեք կոնկրետ ժամային սահմանափակումներ կամ մտահոգություններ, խնդրում ենք խորհրդակցել մեզ հետ՝ նախքան ամրագրում կատարելը:
Հնարավոր կլինի՞ արդյոք, որ ես և իմ զույգը տրանսպորտային միջոցում իրար կողքի նստենք:
Տեղերը նախապես չեն ամրագրվում։ Իրար կողքի նստելու համար խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ ժամանել մեկնակետ։ Եթե չհաջողվի, մի տխրեք. համարեք դա ճանապարհին նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն 😊
Ինչպե՞ս է կազմակերպվում ճաշը:
Ճաշի համար վճարը ներառված չէ խմբային էքսկուրսիաների արժեքի մեջ։ 6 ժամից ավելի տևողությամբ էքսկուրսիաների համար նախատեսվում է ճաշի համար կանգառ: Մենք հատուկ պայմանավորվածություններ ունենք տեղական ռեստորանների հետ, ինչի շնորհիվ մեր հյուրերին միշտ առաջարկվում են գին/որակ հարաբերակցությամբ ճաշի լավագույն տարբերակները: Ճաշացանկը տրամադրվում է նախապես՝ տրանսպորտային միջոցում՝ նախքան ռեստորան հասնելը։ Այսպիսով, Դուք կարող եք ընտրել ճաշացանկում առաջարկվող 4 տարբերակներից մեկը: Ռեստորանում յուրաքանչյուր մասնակից վճարում է իր ճաշի համար։ Խնդրում ենք Ձեզ հետ ունենալ կանխիկ հայկական դրամ, քանի որ կրեդիտ քարտերը միշտ չէ, որ այնտեղ ընդունվում են:
Ի՞նչ կլինի, եթե էքսկուրսիայի օրը եղանակն անբարենպաստ լինի:
Էքսկուրսիաները սովորաբար իրականացվում են թե անձրևոտ և թե արևոտ եղանակին: Այնուամենայնիվ, եղանակային վատ պայմանների դեպքում մենք կարող ենք հետաձգել կամ չեղարկել խմբային էքսկուրսիան՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Իհարկե, Դուք նախապես կտեղեկացվեք դրա մասին. Ձեզ կառաջարկվի կամ ամբողջական փոխհատուցում, կամ էլ էքսկուրսիան հետաձգելու հնարավորություն:
Արդյո՞ք խմբային էքսկուրսիաներն իրականացվում են մի քանի լեզուներով:
Այո, մեր խմբային էքսկուրսիաները հիմնականում անցկացվում են անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ հաջորդականությամբ։ Եթե ցանկանում եք էքսկուրսիան պատվիրել միայն մեկ լեզվով, խնդրում ենք դիտարկել մեր ընկերության
անհատական էքսկուրսիաները: Կարող եք էքսկուրսիա պատվիրել հմուտ էքսկուրսավարի ուղեկցությամբ՝ նախապես նշելով Ձեր նախընտրելի լեզուն որպես անգլերեն, ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն կամ չինարեն:
Արդյո՞ք էքսկուրսավարին և վարորդին թեյավճար թողնելը պարտադիր պայման է:
Թեյավճարը պարտադիր պայման չէ, սակայն հաճելի երևույթ է, հատկապես, երբ գոհ եք մնացել մատուցված ծառայությունից: Մեր թիմի համար ամենամեծ մոտիվացիան ու գնահատականը կլինի մեզ հետ էքսկուրսիայից հետո Ձեր գրած կարծիքը, քանի որ վերջինս կօգնի մեզ կատարելագործվել և մատուցել մեր ծառայություններն ամենաբացառիկ որակով:
Խմբային էքսկուրսիաներից հետո իրականացնու՞մ եք արդյոք հետադարձ տրանսֆեր դեպի հյուրանոց:
Մեր խմբային էքսկուրսիաների շրջանակներում հետադարձ տրանսֆեր դեպի հյուրանոց չի նախատեսվում: Մեր ընկերության բոլոր խմբային էքսկուրսիաների ավարտի կետը «Հյուր սերվիս»-ի գլխավոր գրասենյակն է՝
Երևան, Նալբանդյան 96 հասցեով:
Ես փորձում եմ ավելացնել իմ զամբյուղ տրանսֆեր՝ խմբային էքսկուրսիայի համար, բայց հյուրանոցը, որում բնակվում եմ, նշված չէ ցանկում: Ինչպե՞ս վարվել:
Խմբային էքսկուրսիաների համար մենք առաջարկում ենք տրանսֆեր ծառայություն միայն այն հյուրանոցներից, որոնք նշված են մեր կայքում: Եթե հյուրանոցը, որում բնակվում եք, ցանկում չկա, կարող եք կամ ընտրել մոտակա հյուրանոցը, որտեղից Ձեզ կվերցնեն, կամ էլ ինքնուրույն հասնել մեկնակետ՝ «Հյուր սերվիս»-ի գլխավոր գրասենյակ՝
Երևան, Նալբանդյան 96 հասցեով:
Ես առցանց խմբային էքսկուրսիա եմ ամրագրել, սակայն ոչ ոք ինձ հետ դեռ կապ չի հաստատել: Ինչպե՞ս վարվել:
Եթե Դուք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ստացել եք առցանց հաստատում, ապա անհանգստանալու կարիք չկա՝ Ձեր էքսկուրսիան 100% հաստատված է: Մենք Ձեզ հետ կկապվենք միայն այն դեպքում, եթե Ձեզանից լրացուցիչ տվյալներ պահանջվեն, կամ եթե մեր թիմը կարևոր տեղեկություններ ունենա Ձեզ հայտնելու:
Կարելի՞ է արդյոք էքսկուրսիան ամրագրել հիմա, բայց վճարում կատարել ավելի ուշ՝ մեկնարկից առաջ:
Ցավոք, առանց վճարման հնարավոր չէ խմբային էքսկուրսիա ամրագրել։ Եթե ամրագրման գործընթացում որևէ դժվարություն առաջանա, խնդրում ենք կապվել մեզ հետ օգնության համար:
Արդյո՞ք կարող եմ ամրագրման մեջ փոփոխություններ անել:
Այո, Դուք կարող եք փոփոխություններ կատարել Ձեր ամրագրման մեջ (օրինակ՝ փոխել ամսաթվերը կամ ավելացնել մասնակիցների թիվը)՝ դիմելով հաճախորդների սպասարկման մեր աշխատակիցներին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ փոփոխությունները կախված են տեղերի առկայությունից, և հնարավոր է՝ լրացուցիչ վճարի կարիք առաջանա:
Որո՞նք են Ձեր ընկերության խմբային էքսկուրսիաների չեղարկման պայմանները:
Էքսկուրսիայի մեկնարկից մինչև 24 ժամ առաջ կատարված չեղարկումները ենթակա են ամբողջական փոխհատուցման, մինչդեռ նշված ժամանակահատվածից հետո չեղարկելու կամ չներկայանալու դեպքում՝ որևէ գումար չի վերադարձվում: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք մանրամասն ծանոթանալ մեր ընկերության
չեղարկման պայմաններին: