Եղիշե Չարենցը 20-րդ դարի ամենափայլուն ու խորաթափանց բանաստեղծներից էր, ում անունը հավերժ գրված է հայ գրականության ոսկե էջերում։ Նրա ստեղծագործություններին հատուկ է անզուգական ոճ: Դրանցում խտացված են ճակատագրի դառնությունն ու ողբերգությունը, ազատության անհագ փափագը, փիլիսոփայական խորիմաստ մտորումները և անսահման սերը դեպի հայրենիքը։
Չարենցի տուն-թանգարանը ոչ միայն պահպանում է նրա հարուստ գրադարանը, այլև ձեռագրերը, փաստաթղթերը, հազվագյուտ հրատարակությունները և անձնական իրերը՝ այցելուներին հնարավորություն տալով շփվելու բանաստեղծի ներաշխարհի հետ։ Այստեղ կարելի է տեսնել այն սեղանը, որի շուրջ նա ստեղծագործել է, այն գրքերը, որոնք ոգեշնչել են նրան, և այն ձեռագրերը, որոնց էջերում ծնվել են հեղինակի ժամանակը հաղթահարած տողերը։
Հատուկ արժեք ունի հուշատունը, որտեղ ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է Չարենցի կյանքի օրոք: Յուրաքանչյուր մանրուք կարծես կենդանացնում է անցյալի շունչը։ Թանգարանի դահլիճներով շրջելիս թվում է՝ լսում ես բանաստեղծի ձայնը՝ նրա կրքով ու ցավով լի մենախոսությունը։ Չարենցը այստեղ ներկայանում է ոչ միայն որպես գրական հանճար, այլև որպես մարդ՝ իր երազանքներով, կասկածներով ու ճշմարտության անհագ ծարավով։
Թանգարանի մթնոլորտը լի է խորը հուզմունքով, որտեղ անցյալը կարծես շնչում է՝ յուրաքանչյուր գրքում, թղթի յուրաքանչյուր էջում, յուրաքանչյուր առարկայի մեջ։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը ավելին է քան ցուցանմուշների հավաքածուն: Այն կենդանի հիշողություն է մի բանաստեղծի մասին, որի խոսքը մինչ օրս հնչում է զարմանալի ուժով ու արդիականությամբ։
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-20
|
անձը՝
|
12.14 USD
|
|
|
21-40
|
անձը՝
|
24.27 USD
|
|
|
41-50
|
անձը՝
|
36.41 USD
|
|