Թռչկանի ջրվեժը հայկական լեռների վեհ պահապանն է, որի ջրերը 23 մ բարձրությունից գահավիժում են շառաչյունով՝ շրջապատը վերածելով մշտական ջրի շիթերի ու շշնջոցի աշխարհի։ Այն ոչ միայն բնության հրաշք է, այլև պետական պահպանության տակ գտնվող հուշարձան, քանզի վերջինիս տարածքում բնակվում են բույսերի, կենդանիների ու թռչունների հազվագյուտ տեսակներ, որոնցից ոմանք ընդգրկված են Կարմիր գրքում։
Ջրվեժը շրջապատված է վայրի բնությամբ, որտեղ օդը լցված է խոտաբույսերի բույրով, իսկ ձորի վրայով պտտվող գիշատիչ թռչունները նման են այս սուրբ վայրի պահապանների։ Պատմության սիրահարներին այստեղ սպասում է ևս մի հրաշք: Ջրվեժի մոտ բարձրանում է հնագույն Չիչխանավանքը, կառուցված VII դարում, որն ամբողջ տարածքին տալիս է հոգևոր յուրահատուկ շունչ։ Այստեղ հասնելն ամենևին հեշտ չէ: Ճանապարհը անցանելի է միայն ամենագնացների համար, սակայն հենց այս փորձությունն է ճանապարհորդությունը դարձնում իսկական արկած։
Գարնանը և ամռան սկզբին Թռչկանը առավել հզոր է: Նրա ջրերի հոսքը նման է կենդանի շնչի, ասես լեռը շնչում է կենդանի ջրով։ Այդ շրջանում ջրվեժի ձայնը լսվում է հեռվից՝ նախքան աչքի առջև կհայտնվի նրա փայլուն սպիտակ վարագույրը։ Ամռանը այն դառնում է ավելի հանդարտ՝ վերածվելով խաղաղության ու զովության օազիսի։ Թռչկանը այն վայրն է, որտեղ բնության ուժն ու գեղեցկությունը միաձուլվում են մեկ ամբողջության մեջ՝ յուրաքանչյուր այցելուի սրտում թողնելով հավերժության շունչ։
👉 Ջրվեժ հնարավոր է հասնել միայն 4x4 ամենագնացներով:
👉 Ջրվեժ այցելելու առավել բարենպաստ սեզոնը մարտ ամսվա վերջից մինչև հունիս ամիսն է, քանի որ հենց այդ ժամանակահատվածում է, երբ ջրի հոսքի ուժը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա: