Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը մայրաքաղաքի ամենահամարձակ և նորարարական մշակութային օջախներից մեկն է։ Այն հիմնադրվել է 1972 թվականին՝ նկարիչ Հենրիկ Իգիթյանի կողմից՝ դառնալով Խորհրդային Միության առաջին թանգարանը, որը նվիրված էր բացառապես ժամանակակից արվեստին։ Սկզբից ի վեր այն ձևավորվեց որպես հարթակ, որտեղ ծնվում էին նոր գաղափարներ ու կոտրվում արվեստի մասին պահպանողական պատկերացումները։
Թանգարանի սրահներում հանդիպում են տարբեր սերունդների վարպետների աշխատանքներ՝ ավանգարդի առաջամարտիկներից մինչև մեր օրերի նկարիչներ, ովքեր շարունակում են որոնել արվեստում իրենց արտահայտման լեզուն: Թանգարանի ցուցադրությունները առանձնանում են թեմաների ու ժանրերի բազմազանությամբ: Այստեղ կողք կողքի կարելի է գտնել գեղանկարչություն և քանդակ, գրաֆիկա և ինստալացիա, վիդեոարտ և նոր նյութերով ստեղծված փորձարարական աշխատանքներ։ Ամեն ցուցահանդես դառնում է իրադարձություն՝ ստիպելով հանդիսատեսին նայել սովորականին՝ նոր, անսպասելի տեսանկյունից։
Թանգարանի մթնոլորտը լցված է ստեղծագործական եռանդով ու որոնման ոգով, որտեղ յուրաքանչյուր գործ կարծես հարց է ուղղում դիտողին և հրավիրում եկխոսության: Կեսդարյա պատմության ընթացքում այն դարձել է ոչ միայն ժամանակակից հայկական արվեստի պահապանը, այլև այն ձևավորողն ու խթանողը։ Այսօր էլ թանգարանն իր համարձակ ցուցադրություններով շարունակում է զարմացնել այցելուներին՝ ապացուցելով, որ արվեստը կենդանի ուժ է, որն ունակ է ոգեշնչելու և փոխելու աշխարհը։
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-25
|
անձը՝
|
10.80 USD
|
|
|
26-50
|
անձը՝
|
21.61 USD
|
|