Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի մեծագույն գունարվեստի վարպետներից էր: Նրա ստեղծագործությունները դարձան արևի, կյանքին, բնության և մարդկության օրհներգ։ Սարյանի կտավները ճառագում են կենսախինդ տրամադրություն՝ դիտողին փոխանցելով գույների ներդաշնակությունը և արևելյան աշխարհի կենդանի ուժը։
1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվեց վարպետի տուն-թանգարանը, որտեղ պահպանվում է նրա տեղծագործությունների ամենախոշոր հավաքածուն։ Այստեղ կարելի է քայլ առ քայլ հետևել նկարչի ամբողջ ուղուն՝ առաջին ուսանողական գծանկարներից մինչև հասուն շրջանի աշխատանքները, որոնք աչքի են ընկնում ներքին ուժով ու հուզական խորությամբ։ Հատուկ տեղ ունեն «Հեքիաթներ և երազներ» (1903-1907) շարքի ջրաներկ աշխատանքները, որոնք բացահայտում են նրա վաղ, հեքիաթային աշխարհը։
Ցուցադրության մեջ ներկայացված են նաև Արևելքի ճանապարհորդություններից ներշնչված գործեր։ Թանգարանի սրահներում կարելի է տեսնել Հայաստանի պոետիկ բնանկարներ, վառ նատյուրմորտներ ու 20-րդ դարի նշանավոր անձանց դիմանկարներ։ Տան մթնոլորտը կարծես լցված է նրա վրձնահարվածներով: Պատերը շնչում են գույներով, իսկ կտավները կենդանանում են յուրաքանչյուր այցելուի հետ երկխոսության մեջ։
Այսօր Սարյանի տուն-թանգարանը ոչ միայն արվեստի գանձարան է, այլև այն վայր, որտեղ վարպետի կյանքը փառաբանող հայացքը շարունակում է ոգեշնչել նոր սերունդներին։
Բաց է՝
Երկ - Չրք: 11:00 - 16:00
Ուրբ - Կիր: 11:00 - 16:00
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-15
|
անձը՝
|
13.50 USD
|
|
|
16-31
|
անձը՝
|
27.01 USD
|
|
|
32-50
|
անձը՝
|
40.51 USD
|
|