«Դառգետը»՝ Հայաստանի առաջին քրաֆթ գարեջրատունը, իր դռները բացեց 2016 թվականի գարնանը և այդ օրվանից դարձավ իսկական «ուխտավայր» գարեջրի սիրահարների համար։ Այստեղ յուրաքանչյուր գարեջուր պատրաստվում է ձեռագործ եղանակով՝ համադրելով գարեջրագործության միջազգային ստանդարտները, ստեղծագործ մոտեցումը և խնամքով ընտրված բաղադրիչները։ Ժամանակակից սարքավորումները երաշխավորում են բարձր որակ, սակայն յուրաքանչյուր բաժակի մեջ ամենակարևորը վարպետի հոգին է, որն էլ զգացվում է ամեն կումի մեջ։
Տիրող մթնոլորտը ջերմ ու ընկերական է. հյուրերին դիմավորում են ինչպես վաղեմի ընկերների՝ առաջարկելով ոչ միայն համտես, այլև ճամփորդություն համերի ու բույրերի աշխարհում։ Այցելուները կարող են բացահայտել հայկական քրաֆթ գարեջրի բազմազանությունը և զգալ համաշխարհային գարեջրագործական ավանդույթների շունչը։
Ծրագրերը ներառում են շրջայց արտադրական սրահներում և համտեսներ՝ սկսած թարմ ու թեթև պիլզներից մինչև հարուստ բելգիական թրիփելներ կամ հնեցված հայկական կայսերական ստաուտներ։ Շատերի համար իսկական հայտնագործություն է դառնում ծիրանի էլը՝ հայկական բնության պայծառ արտացոլումը բաժակի մեջ։ Իսկ համտեսին ուղեկցող նախուտեստները ամբողջացնում են շրջայցի տպավորությունները։
«Դառգետը» այն վայրն է, որտեղ գարեջուրը վերածվում է արվեստի, և յուրաքանչյուր այց դառնում է տոն գուրմանների ու նոր համերի սիրահարների համար։
Այցելուների համար գործում են հետևյալ փաթեթները.
- Տարբերակ 1՝ շրջայց «Դառգետ» գարեջրի գործարանում, 3 տեսակի գարեջրի համտես՝ 1 տեսակի նախուտեստով – 11 USD մեկ անձի համար;
- Տարբերակ 2՝ շրջայց «Դառգետ» գարեջրի գործարանում, 7 տեսակի գարեջրի և 2 տեսակի սիդրի համտես՝ նախուտեստներով – 14 USD մեկ անձի համար;
- Տարբերակ 3՝ շրջայց «Դառգետ» գարեջրի գործարանում, 7 տեսակի գարեջրի, 2 տեսակի սիդրի և Armenian Imperial Stout-ի համտես՝ նախուտեստներով, 6 շիշ գարեջուր՝ նվեր, ինչպես նաև գարեջրի համտես անմիջապես գարեջրի պատրաստման տարայից – 28 USD մեկ անձի համար։
👉 Ամրագրումները կատարվում են նախապես, իսկ վերջին գրանցման ժամն է 16:00-ն։