Դահլիճի ամրագրում

  • Ամրագրման պայմաններ
    Պատվիրատուի ամրագրած դահլիճի տրամադրումը հնարավոր է միայն իր կողմից տրված Պատվերի շրջանակներում, մասնավորապես՝ Պատվերի ժամկետում և նպատակներով։

    Պատվիրատուն պարտավորվում է տրամադրված դահլիճը պահպանել պատշաճ վիճակում և հետ հանձնել այն նույն վիճակում, որում ընդունել է։

    Պատվիրատուն սնունդ, խմիչք, սարքավորումներ և (կամ) այլ պարագաներ դահլիճ կարող է բերել միայն Ընկերության կողմից նախօրոք համաձայնություն ստանալու դեպքում, որոնք պետք է ոչ ուշ, քան համաձայնեցված ելքի ժամկետը, հեռացվեն դահլիճից: Հակառակ պարագայում Ընկերությունն իրավունք ունի գանձել հավելյալ վճար այնքան, որքան Ընկերության կողմից ծախսվել է Պատվիրատուի կողմից սույն պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքները վերացնելու համար։

    Էկրանները, ծաղկային կոմպոզիցիաները, դեկորացիաները, սարքավորումները և այլ պարագաները պետք է տեղադրվեն այնպես, որ չվնասեն դահլիճը, կամ այն շենքը, շինությունը, տարածքը, որտեղ գտնվում է դահլիճը։ Դահլիճներում չի թույլատրվում օգտագործել մեխեր, կպչուն ժապավեններ, սոսինձ կամ նմանատիպ այլ նյութեր։

    Եթե դահլիճից օգտվելու ընթացքում դահլիճը կամ այնտեղ եղած գույքը, տեխնիկան, սարքավորումները վնասվել են, ապա Պատվիրատուն պարտավոր է փոխհատուցել դրա հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը և Ընկերության կրած վնասները։

    Դահլիճների մասին Կայքում ներկայացված տեղեկատվությունը ստացված է դահլիճների տրամադրման ծառայություն մատուցող տվյալ ընկերության կողմից, որը վերջիններիս կողմից ամբողջությամբ ստուգված և հաստատված է։ Ցանկացած փաստացի անհամապատասխանության համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում։

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում, եթե դահլիճ տրամադրող կազմակերպությունը ինչ-որ հարցում թերացել է և (կամ) տրամադրել է Կայքում ներկայացված տեղեկատվությանը չհամապատասխանող դահլիճ:

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում դահլիճ տրամադրող կազմակերպության կողմից ծառայությունները թերի կամ ոչ պատշաճ մատուցելու, անբարեխիղճ վարքագծի, սխալների, բացթողումների, անփութությունների, Ձեր կողմից Դահլիճների Ամրագրման Ծառայության մատուցման վերաբերյալ ցանկացած դժգոհության, ինչպես նաև դրանց հետևանքով Ձեր կրած ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասի կամ ծախսերի համար։

    Դահլիճի օգտագործումից զատ, դահլիճը տրամադրող կազմակերպության այլ ծառայություններից օգտվելու դեպքում, Դուք պարտավորվում եք տեղում վճարել և փակել հաշիվները՝ ըստ այդ կազմակերպության սահմանած կարգի և գների:

    Ընկերությունը պատասխանատվություն չի կրում դահլիճներում և հարակից տարածքներում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար:
  • Չեղարկում և փոփոխում
    Դահլիճի Ամրագրման Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող:

    Դահլիճների Ամրագրման Կանխավճարի և Վերջնավճարի չափերը, չեղարկման և փոփոխություններ կատարելու պայմանները քննարկվում և հաստատվում են Պատվիրատուի հետ տվյալ Պատվերի շրջանակներում:

    Դահլիճի Ամրագրման Պատվերի Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Ծառայության մեկնարկի օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության և Պատվիրատուի միջև:

    Ընկերությունն իրավունք ունի հաստատման մեջ ամրագրված դահլիճի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ դահլիճ՝ ելնելով ամրագրված դահլիճում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է ընդունել այդ առաջարկը, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։
Տարածել՝