Ժամով Վարձույթ Ծառայության պարագայում պատվիրված ժամանակահատվածից զգալի շեղման դեպքում Ընկերությունն իրականացնում է վերահաշվարկ, որի արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ վճարում կատարելու անհրաժեշտություն: Բոլոր երկրների քաղաքացիները Վրաստանի Հանրապետություն մեկնելիս պարտավոր են ունենալ գործող ճանապարհորդական ապահովագրություն։ Բացի այդ, որոշ երկրների քաղաքացիների համար Վրաստան մուտք գործելու համար պահանջվում է վիզա, և որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել նաև Հայաստան վերադառնալու վիզա, եթե նախկինում տրամադրված է եղել միանգամյա մուտքի վիզա։ Ընկերությունը չի տրամադրում վիզաներ ստանալու աջակցություն: Վիզաների տրամադրումը իրականացվում է Վրաստանի Հարապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության և Ձեր քաղաքացիության երկրի միջև առկա միջազգային պայմանավորվածությունների հիման վրա։ 7-ից ավելի անձանց դեպքում Վրաստանի Հանրապետություն Ծառայություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մեկնողների ցուցակը՝ անձնագրային տվյալներով: Ժամով Վարձույթ Ծառայության շրջանակներում ընտանի կենդանիներ կարող են բերվել միայն հատուկ վանդակներով՝ նախօրոք հայտնելով այդ մասին: Ժամով Վարձույթ Ծառայության ընթացքում Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ինչպես տրանսպորտային միջոցում, այնպես էլ այցելած վայրերում թողնված, կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար: Ժամով Վարձույթ Ծառայության ընթացքում ուղևորներն ունեն ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն, որը փոխհատուցում է ուղևորի առողջությանը հասցված փաստացի վնասը 3 998 USD սահմաններում՝ հիմնավորված ծախսերի փաստաթղթերով: