Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերը առանց Կանխավճարի հաստատված համարվել չի կարող: Կանխավճարը, որպես կանոն, կազմում է պատվիրված Բնակատեղի 2 օրվա Գինը։Հատուկ դեպքերում Ընկերությունը կարող է պահանջել Կանխավճարի այլ չափ և սահմանել Պատվերը չեղարկելու այլ պայմաններ՝ նախապես դրանք համաձայնեցնելով Պատվիրատուի հետ:Վերջնավճարը Պատվիրատուն պետք է կատարի Բնակատեղ մուտք գործելու պահին կամ ամենաուշը հաջորդ օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա Ընկերության հետ:Ընկերությունն իրավունք ունի հաստատված Բնակատեղի փոխարեն Պատվիրատուին առաջարկել համարժեք կամ ավելի բարձրակարգ այլ Բնակատեղ՝ ելնելով ամրագրված Բնակատեղում ծագած խնդիրների պատճառով դրա տրամադրման անհնարինությունից: Եթե Պատվիրատուն հրաժարվում է առաջարկված Բնակատեղից, ապա Կանխավճարը վերադարձվում է նրան՝ առանց Ընկերության կամ Պատվիրատուի համար այլ պարտավորությունների առաջացման։
- Չեղարկում
Պատվերը չեղարկելու կամ չներկայանալու դեպքում Կանխավճարը չի վերադարձվում Պատվիրատուին:
- Վաղաժամ դադարեցում
Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերը կարող է վաղաժամ դադարեցվել ինչպես Պատվիրատուի նախաձեռնությամբ, այնպես էլ Ընկերության կողմից: Ընկերության կողմից վաղաժամ դադարեցում կարող է կատարվել միայն, եթե Պատվիրատուն խախտել է սույն Պայմաններով սահմանված պարտավորությունները:Պատվերը վաղաժամ դադարեցնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ. հաշվարկվում է փաստացի մատուցված Ծառայության ժամկետին համապատասխան Գինը և կիրառվում է տուգանք՝ Կանխավճարի չափով: Եթե Պատվիրատուի կատարած վճարումը ավելին է, քան վերահաշվարկով ստացված գումարը, ապա դրանց տարբերությունը վերադարձվում է Պատվիրատուին:
- Ժամկետի երկարաձգում
Բնակատեղի Վարձակալման Ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել Պատվիրատուի ցանկությամբ, եթե տվյալ Բնակատեղը հասանելի է երկարաձգված ժամանակահատվածում: Եթե տվյալ Բնակատեղը հասանելի չէ երկարաձգված ժամանակահատվածում, և Ընկերությունն առաջարկում է այլ Բնակատեղ, ապա կատարվում է առանձին հաշվարկ. երկարաձգման Գինը հաշվարկվում է առաջարկված Բնակատեղի համար՝ երկարաձգման ժամկետի օրերով:
- Ժամկետի կրճատում և (կամ) տեղափոխում
Բնակատեղի Վարձակալման Ծառայության Պատվերի ժամկետը կրճատելու և (կամ) տեղափոխելու դեպքում Կանխավճարը հաշվանցվում է ի օգուտ Պատվիրատուի, եթե այդ մասին Ընկերությունը տեղեկացվել է Պատվերի մեկնարկից առնվազն 10 օր առաջ։ Հակառակ դեպքում Կանխավճարը պահվում է ի օգուտ Ընկերության և չի հաշվանցվում փոփոխված Պատվերի Գնից: