Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Վերնիսաժը բացօթյա մեծ շուկա է, որտեղ յուրաքանչյուր ձեռագործ իր կրում է հայկական ոգին։ Սա պարզապես շուկա չէ, այլ յուրօրինակ «պատկերասրահ», որտեղ ցուցադրվող նմուշները ներկայացնում են հայ վարպետների ստեղծագործական ուժն ու նրբաճաշակությունը։
Այստեղ զբոսնելիս կարող եք տեսնել ձեռագործ արծաթյա զարդերի փայլը՝ հինավուրց հավերժության նշաններով և մանրակրկիտ զարդանախշերով, ինչպես նաև հրաբխային օբսիդիանից պատրաստված հուշանվերներ։ Հայաստանի խորհրդանիշներից մեկի՝ ծիրանափողի մեղեդին այստեղ յուրովի միահյուսվում է ձեռագործ գորգերի ազգային հյուսքերին, որոնք մեր երկրի պատմությունը փոխանցում են սերնդեսերունդ։
1980-ականներին արվեստագետների նախաձեռնությամբ ձևավորված Վերնիսաժը մինչ այսօր կենդանի կամուրջ է վարպետների և ճանապարհորդների միջև։ Այստեղ յուրաքանչյուր քայլ կարծես մոտեցնում է հայկական կյանքի իրական հյուսվածքին. կերամիկայից պատրաստված նռներն ու ընկուզենու փայտից խաչքարերը պատմում են այնպիսի մշակույթի մասին, որը չի կարող մոռացվել։
Խորհուրդ ճանապարհորդներին. Շուկայի մի մասը գործում է ամեն օր, սակայն ամբողջական տեսականին իր բազմազանությամբ ներկայացվում է շաբաթ և կիրակի օրերին։