Ծաղկաձորի Զիփլայնը վայելքի և ադրենալինի համադրությամբ բացառիկ փորձառություն է՝ հայտնի Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ։ Այն կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զգալ վառ զգացողություններ և բացահայտել Հայաստանը նոր՝ օդային դիտանկյունից։ Պատկերացրեք՝ ինչպես եք սավառնում կիրճի վրայով, իսկ ձեր առաջ բացվում են Ծաղկաձորի շքեղ բնանկարները՝ կանաչ անտառների և կապույտ երկնքի ներդաշնակ պատկերով։
Թռիչքն իրականացվում է 3 փուլով՝
- Թռիչք մեկնարկային կետից (480 մ);
- Վերելք ոտքով (150 մ);
- Հետադարձ թռիչք դեպի մեկնարկային կետ (630 մ):
Յուրաքանչյուր փուլ բացում է իր յուրօրինակ տեսարանները և պարգևում ազատության ու թեթևության նոր զգացողություններ։
Զիփլայնով թռիչքը թողնում է անբացատրելի զգացում. կարծես մի պահ դառնում ես քամու մի մասնիկ։ Անվտանգությունն ապահովում են փորձառու հրահանգիչները, ուստի ձեր միակ պարտականությունը պահը և բնության գեղեցկությունը վայելելն է։
Ծաղկաձորի Զիփլայնը ոչ միայն ատրակցիոն է, այլ հնարավորություն՝ տեսնելու Հայաստանը թռչնի թռիչքի բարձրությունից:
👉 Ամրագրումները կատարվում են նախօրոք:
Բաց է՝
Երկ - Ուրբ: 10:30 - 20:00
Շաբ - Կիր: 10:30 - 21:00