1918 թվականի մայիսին Սարդարապատի դաշտերում մղվեց ճակատամարտ, որը վճռեց ողջ հայ ժողովրդի ճակատագիրը։ Այստեղ հայ զինվորներն ու կամավորները, հավաքելով վերջին ուժերը, փայլուն հաղթանակ տարան թուրքական բանակի նկատմամբ՝ կանխելով Հայաստանը աշխարհի քարտեզից ջնջվելու մեծ վտանգը։ Կես դար անց՝ 1968 թվականին այս հերոսների հիշատակին կանգնեցվեց Սարդարապատի մեծ հուշահամալիրը:
Այն գտնվում է Արմավիրի մերձակայքում՝ լայնատարած դաշտի վրա և ապշեցնում իր ճարտարապետական վեհությամբ, որտեղ մարմնավորված են ժողովրդի ուժն ու անկոտրում կամքը։ Հուշահամալիրի գլխավոր շեշտը հարթավայրից վեր խոյացող բարձր զանգակատունն է, որի ղողանջը խորհրդանշորեն միախառնվում է հաղթանակի արձագանքին։ Համալիրի երկու կողմերում կանգնած թևավոր ցլերը հիշողության պահապաններն են ու զորության խորհրդանիշները, մինչդեռ ազգագրական թանգարան տանող արծիվների ծառուղին կարծես մարմնավորում է ոգու անմահությունը։ Համալիրի յուրաքանչյուր մաս լի է խորհրդանշական իմաստով և հիշեցնում է նախնիների հերոսությունը։
Այսօր Սարդարապատը ոչ միայն պատմական հուշարձան է, այլև ազգային հպարտության սրբավայր, ուր մարդիկ գալիս են՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և ոգեշնչվելու նրանց քաջությամբ։ Հուշահամալիրը իրավամբ համարվում է ժամանակակից հայ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից մեկը և մեր պետականության վերածննդի հոգևոր խորհրդանիշ։
|
|
Էքսկուրսավարի վճար.
|
1-30
|
անձը՝
|
13.50 USD
|
|
|
31-50
|
անձը՝
|
27.01 USD
|
|