- Գլխավոր
- Հայաստան
- Տեսարժան վայրեր
- Հեծանվային շրջայց Հայաստանում
Հայաստան
-
Տեսարժան վայրեր
Բացահայտեք Հայաստանի լավագույն տեսարժան վայրերը մեկ ուղեցույցում, որտեղ հավաքված են երկրի գլխավոր զբոսաշրջային և ժամանցային ուղղությունները։ Այս էջը կօգնի Ձեզ գտնել ինչպես Հայաստանի ամենահայտնի, այնպես էլ քիչ բացահայտված, բայց ոչ պակաս տպավորիչ անկյունները. Երևանի տեսարժան վայրերից, Գառնիի տաճարից, Գեղարդի վանքից, Սևանա լճից և Տաթևի վանքից սկսած մինչև հիասքանչ ջրվեժներ, լեռներ, թանգարաններ, գինու համտեսի կենտրոններ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձաններ։ Օգտագործեք էջի ֆիլտրերը՝ ըստ մարզի, տեսակի, Երևանից հեռավորության և մուտքի արժեքի վայրեր ընտրելու համար: Այնուհետև ստուգեք աշխատանքային ժամերը, տոմսերի գները և քարտեզի վրա տեղակայությունը, որպեսզի հեշտությամբ պլանավորեք Ձեր ուղևորությունը և կազմեք հարմար երթուղի Հայաստանում։ -
Ռեստորաններ
Բացահայտեք Հայաստանի լավագույն ռեստորանները, բարերն ու ակումբները մեկ ուղեցույցում, որտեղ հավաքված են մեր «համով» գործընկերներն ու երկրի գլխավոր գաստրոնոմիական վայրերը։ Անկախ նրանից՝ փնտրում եք ռոմանտիկ ռեստորան Երևանում, ավանդական հայկական խոհանոց, ժամանակակից ակումբ, թե հետաքրքիր վարպետաց դաս, այս էջը կօգնի գտնել Ձեր ճաշակին ու քիմքին համապատասխան լավագույն անկյունները։ Օգտագործեք էջի ֆիլտրերը՝ ըստ մարզի, տեսակի, խոհանոցի և հարմարությունների համապատասխան վայրեր գտնելու համար։ Ապա ստուգեք աշխատանքային ժամերը, հասցեն և տեղակայությունը քարտեզի վրա, որպեսզի հեշտությամբ պլանավորեք Ձեր անհատական գաստրոնոմիական երթուղին։ -
Փառատոներ
Փառատոները, տոները և մշակութային միջոցառումները Հայաստանի ավանդույթները, խոհանոցը և յուրահատուկ մթնոլորտը բացահայտելու լավագույն միջոցներից են։ Այս էջը կօգնի Ձեզ գտնել Հայաստանի ամենահետաքրքիր տոնակատարությունները և ընտրել այցելության լավագույն ժամանակը՝ «Երևանի գինու օրերից», գույների փառատոնից և երաժշտական միջոցառումներից մինչև հատապտղային փառատոներ, բերքահավաքի տոներ և տեղական այլ իրադարձություններ։ Որպեսզի հեշտությամբ պլանավորեք Ձեր ուղևորությունը, էջում կարող եք դիտել միջոցառումների ամսաթվերը և արագ ընտրել Ձեր ճամփորդության օրերին համապատասխանող իրադարձությունները։ Նախապես ստուգեք նաև անհրաժեշտ այլ մանրամասները՝ անցկացման վայրը, մեկնարկի ժամը և մասնակցության արժեքը։