Խմբային էքսկուրսիա.Խոր Վիրապ, Հին Արենի գինու գործարան, Տոլմայի պատրաստում և ճաշ, Նորավանք

Վարպետաց դասը և ճաշը ներառված են

Խոր Վիրապի վանք, Հին Արենի գինու գործարան (էքսկուրսիա և համտես), Տոլմայի պատրաստման վարպետաց դաս և ճաշ, Նորավանք

1. Խոր Վիրապի վանք
50-60 րոպե
Դիտել էջը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
2. Հին Արենի գինու գործարան
30-40 րոպե
Դիտել էջը
Հին Արենի գինու գործարան
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
Տոլմայի պատրաստման վարպետաց դաս և ճաշ
80-90 րոպե
Տոլմայի պատրաստման վարպետաց դաս և ճաշ
3. Նորավանք
50-60 րոպե
Դիտել էջը
Նորավանք
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ հաջորդաբար
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • Wi-Fi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Գինու համտես
  • Վարպետաց դաս և համտես
  • Ճաշ

Ներառված չէ

  • Փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
Ամրագրման պայմաններ
Չեղարկում և փոփոխում
map