Վրաստան տուր. Ժամանում Թբիլիսի, Ճաշ, Մցխետ, Ջվարի վանք, շրջայց-էքսկուրսիա Թբիլիսիում (գիշերակաց), Կախեթիի շրջան (Բոդբեի վանք, Սիղնաղ – սիրո քաղաք, գինու գործարան, Խինկալիի պատրաստման ցուցադրություն), վերադարձ Երեւան

Հյուրանոցն ու ճաշերը ներառված են

Վրաստան տուր. Ժամանում Թբիլիսի, Ճաշ, Մցխետ, Ջվարի վանք, Թբիլիսի (գիշերակաց)

1. Մցխետ
Դիտել էջը
Մցխետ
Քուռ և Արագվ գետերի միախառնման տեղում է գտնվում քրիստոնյա Վրաստանի առաջին մայրաքաղաք Մցխեթը: Հինավուրց այս քաղաքն այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է: Ավանդության համաձայն՝ այն հիմնադրել է վրացիների նախահայր Քարթլոսի որդի Մցխեթոսը: Հռիփսիմյան կույսերից Նունեն (Նինո), ով հրաշքով ազատվում է կույսերի նահատակության ժամանակ, փախչում է Մցխեթ և այստեղ քրիստոնեություն քարոզում: Կույսը բուժում է Միրիան թագավորի հիվանդ զավակին, ապա նաև՝ Նանա թագուհուն: 4-րդ դարում Միրիան արքան Նունեի խորհրդով կառուցում է առաջին փայտե եկեղեցին, որի տեղում 5-րդ դարում Վախթանգ Առաջին Գորգասալը հիմնում է բազիլիկ եկեղեցի: 11-րդ դարի սկզբին վնասված բազիլիկի փոխարեն կառուցվել է Սվետիցխովելի տաճարը (վրացերեն` կենարար սյուն): Մեկ այլ եկեղեցի՝ Սամթավրո վանական համալիրը, նույնպես կառուցվել է Միրիան արքայի կողմից, սակայն իր ժամանակակից տեսքը ստացել է Գեորգի Առաջինի օրոք (11-րդ դար):
2. Ջվարի վանք
Դիտել էջը
Ջվարի վանք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում, որպես Մցխեթ քաղաքի մաս, գտնվում է նաև Ջվարի վանքը (սուրբ խաչ): Կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին՝ այնտեղ, որտեղ քրիստոնեության քարոզիչ Սուրբ կույս Նունեն (Նինո) խաչ էր կանգնեցրել: Այդ տեսարանը նկարագրված է Լերմոնտովի «Մծիրի» պոեմում: Վանքը գտնվում է շրջակայքից 150 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռի վրա, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Մցխեթ քաղաք՝ Քուռ և Արագվ գետերի միախառնման վայրը: Ջվարի վանքը քառաձև խաչ հատակագծով շինություն է, որի եզրերը ձևավորված են կիսաշրջան աբսիդներով: Վանքն ավարտվում է ութ կլոր խորաններով թմբուկով: Շինությունը վերականգնվել է 2007թ.-ին:
Ճաշ
Ճաշ
3. Թբիլիսի
Դիտել էջը
Թբիլիսի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է Երևանից հյուսիս` 290 կմ հեռավորության վրա: Այս քաղաքի հատակագծի վարարուն երակը Քուռ գետն է, որն իր հոսքով հիանալիորեն միաձուլվում է քաղաքի ռիթմին: Այստեղ ամենուր իշխում են վառ գույներն ու ուրախ տրամադրությունը: Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով:
Առանձնակի հետաքրքրության են արժանի Նարիկալա շրջանի վաղ միջնադարից պահպանված նեղ փողոցներն ու ընդարձակ Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի ժամանակակից տեսքը վսեմ ու հին տաճարների և կիսավեր ամրոցների, հին թաղամասերի և քանդակազարդ պատշգամբներով գունագեղ բակերի, սովետական շինությունների և գերժամանակակից բիզնես կենտրոնների վառ խառնուրդ է: Այս հակադրությունը պարզ տեսանելի է ճոպանուղուց:
Գիշերակաց
4* հյուրանոց Թբիլիսիում

Բոդբեի վանք, Սիղնաղ, վերադարձ Երեւան

1. Բոդբեի վանք
Դիտել էջը
Բոդբեի վանք
Սիղնաղից 2 կմ հեռավորության վրա գտնվում է հինավուրց Բոդբե մենաստանը, որտեղ հանգչում են Վրաստանի Լուսավորիչ Սուրբ Նինոյի (4-րդ դար) մասունքները: Վանքը հայտնի է զբոսաշրջիկների և ուխտավորների շրջանում: Սկզբնապես այն կառուցվել է (9-11դդ.) Սուրբ Նինոյի թաղման վայրում, սակայն մինչև մեր օրեր չի պահպանվել: Նրա տեղում կառուցվել է Սուրբ Գևորգ անունը կրող եռանավ եկեղեցական համալիր, որը Սիղնաղի եպիսկոպոսության կենտրոնն է:
2. Սիղնաղ
Դիտել էջը
Սիղնաղ
Սիղնաղը փոքրիկ գեղատեսիլ քաղաք է Վրաստանի արևելյան մասում (Կախեթիի շրջան), հիմնադրվել է 17-րդ դարին՝ Իրակլի Երկրորդ թագավորի օրոք: Այն Վրաստանի միակ քաղաքն է, որում ամբողջությամբ պահպանվել են բերդի պատերը: Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է ապաստարան: Սիղնաղում, ըստ տեղական լեգենդի, սիրահարված նկարիչ Նիկո Փիրոսմանին ծաղիկներով ամբողջությամբ ծածկել է այն հյուրանոցի դիմաց գտնվող հրապարակը, որում ապրում էր իր սիրելին` ֆրանսիացի դերասանուհի Մարգարիտա դե Սևրը: Այդ մասին է բոլորին հայտնի «Միլիոնավոր ալ վարդեր» երգը, որը կատարել է Ալլա Պուգաչովան (1982): Քաղաքում գործում է շուրջօրյա հարսանեկան պալատ: Հենց դրանով է բացատրվում այն, որ Սիղնաղը կոչում են Սիրահարների քաղաք:
3. Երևան
Դիտել էջը
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ + ՀԱՅ հաջորդաբար
  • Գիշերակաց հյուրանոցում
  • Երկանգամյա սնունդ (նախաճաշ և ճաշեր)
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մուտքի տոմսեր
  • WiFi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Ընթրիք
  • Հետադարձ փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
  • Այցելեք Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը
  • Զբոսնեք հին քաղաքի գողտրիկ փողոցներով
  • Զգացեք «Սիրահարների քաղաք»-ի յուրահատուկ մթնոլորտը
  • Համտեսեք նրբաճաշակ վրացական գինին
  • Բացահայտեք վրացական խոհանոցի գաղտնիքները

*Հնարավոր է՝ որոշ երկրների ռեզիդենտներ (մանրամասները ճշտեք գրասենյակում) կարիք ունենան նախօրոք վիզայի համար դիմել Վրաստան մուտք գործելու կամ/և ետադարձին Հայաստան մուտք գործելու համար
*Վրաստան մուտքի վիզան կամ/և Հայաստան վերադարձ մուտքի վիզան ներառված ՉԷ
*Խնդրում ենք վերցնել Ձեզ հետ վավեր անձնագիր՝ սահմանը հատելու, ինչպես նաև հյուրանոց մուտք գործելու համար