#100

Բնակարան - Նալբանդյան փողոց

Վարկանիշ
9/10

Նկարագրություն

Բնակատեղի Վարձակալման Ծառայության շրջանակում Ընկերությունը Պատվիրատուին տրամադրում է վարձով Բնակատեղ (բնակարան կամ առանձնատուն)՝ մատուցելով կեցության և սպասարկման անհրաժեշտ ծառայություններ։

Բնակատեղի Վարձակալման Ծառայության Գինը հաշվարկվում է ըստ Բնակատեղ մուտքի (check-in) և ելքի (check-out) ժամերի և յուրաքանչյուր Բնակատեղի համար սահմանված օրական արժեքի հիման վրա։ Բնակատեղի օրական արժեքը կախված է թե′ ամրագրման ժամանակահատվածից, և թե′ ժամկետի տևողությունից:

Բնակատեղ մուտք գործելու հաշվարկային (check-in) ժամ է համարվում Երևանի ժամանակով 14:00-ն, իսկ ելքի (check-out) ժամ՝ 12:00, որը սույն Ծառայության իմաստով կհամարվի «1 օր»: Բնակատեղ ավելի վաղ մուտքի (early check-in) կամ ուշ ելքի (late check-out) դեպքում կհաշվարկվի լրացուցիչ վճար:

Բնակատեղի ընթացիկ մաքրման աշխատանքներն իրականացվում են ըստ Պատվիրատուի հետ համաձայնեցված ժամի՝ 10:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում:

Բնակատեղի «Նորակառույց» լինելը նշանակում է՝ շենքը, որում այն գտնվում է, կառուցվել է վերջին 15 տարիների ընթացքում:

Բնակատեղի 1-10 թվային վարկանիշը արտացոլում է Կայքում ներդրված հատուկ համակարգի ցուցանիշների արդյունքը։ Վարկանիշը ձևավորվում է ալգորիթմի միջոցով, որը հաշվի է առնում Բնակատեղի նկատմամբ հետաքրքրության աստիճանը և ամրագրումների քանակը:

Բնակատեղում վարքագծի կանոններ.

  • Բնակատեղում ծխելը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է;
  • Բնակատեղում կենդանիներ պահելը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է;
  • Բնակատեղում վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման, շինարարական աշխատանքներ և (կամ) կահույքի հիմնավոր տեղափոխում կատարելը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է;
  • Բնակատեղում միջոցառումների անցկացումը, որը կարող է խանգարել հարակից բնակիչներին և խաթարել Բնակատեղի շրջակայքի ընդհանուր կարգուկանոնը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է;
  • Գիշերային ժամերին՝ 23:00-ից 7:00-ն լռությունը խախտելը (օրինակ՝ ի թիվս այլնի, բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր ձայներ արձակող սարքերից օգտվելը բնակարաններում, մուտքերում, առանձնատներում, բնակելի տարածություններում կամ բակերում) ԱՐԳԵԼՎՈՒՄ Է և առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարչական պատասխանատվություն։

Պատվիրատուի պարտականությունները.

Պատվիրատուն պարտավորվում է՝
  • Բնակատեղը պահպանել պատշաճ կերպով և հետ հանձնել այն նույն վիճակում (հաշվի առնելով բնական մաշվածությունը)՝ վերացնելով վարձակալման ընթացքում իր կողմից առաջացրած թերությունները;
  • խնամքով վերաբերվել Բնակատեղին, գույքին և տեխնիկային. դրանց վնաս հասցնելու դեպքում վերանորոգել/վերականգնել, կամ փոխհատուցել Ընկերության կողմից դրանց վերանորոգման/վերականգնման ծախսերը, իսկ ոչնչացնելու կամ կորստի դեպքում՝ փոխհատուցել ամբողջական արժեքը;
  • սեղաններին թաց կամ տաք իրեր չդնել, արդուկ չանել, սեղաններին և հատակին ջուր կամ այլ հեղուկներ չթափել, չկուտակել աղբ;
  • Բնակատեղում ծագած ցանկացած խնդրի կամ դժվարության մասին անհապաղ տեղեկացնել Ընկերությանը;
  • Բնակատեղից դուրս գալիս՝ փակել ջրի ծորակը և պատուհանները, անջատել գազօջախը և էլեկտրական սարքերը, չթողնել գումար, զարդեր, թանկարժեք իրեր և բանալիով փակել Բնակատեղի դուռը;
  • Բնակատեղը չհանձնել երրորդ անձի՝ առանց Ընկերության նախնական համաձայնության;
  • պահպանել Բնակատեղում կեցության թույլատրելի առավելագույն անձանց քանակը;
  • Բնակատեղն ընդունելիս՝ Ընկերության կողմից հանդես եկող պատասխանատու անձին տեղեկացնել նկատած թերությունների, անհամապատասխանությունների կամ դժգոհությունների մասին և հիմնավորել դրանք՝ հիմք ընդունելով Պատվերի հաստատման փաստաթուղթը: Հակառակ դեպքում Պատվիրատուն զրկվում է դրանք հետագայում վկայակոչելու իրավունքից, իսկ Ընկերությունը չի կրում դրանցով պայմանավորված որևէ պատասխանատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք առաջացել են ոչ Պատվիրատուի մեղքով կամ վերջինիս կողմից Բնակատեղն ընդունելուց հետո:

Ընկերության իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

Ընկերությունը պարտավորվում է Բնակատեղում ծագած ցանկացած խնդիր լուծել առավելագույնը 24 ժամվա ընթացքում, հակառակ դեպքում սեփական միջոցների հաշվին կատարել Պատվիրատուի տեղափոխում մեկ այլ համարժեք Բնակատեղ կամ վերադարձնել Պատվիրատուի կողմից բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` Պատվերի 1 օրվա գումարի հաշվարկով:

Ընկերությունն իրավունք ունի պարբերաբար տեղեկանալ Բնակատեղում ապրող անձանց թվի մասին: Ընկերությունն իրավունք ունի, Պատվիրատուին նախօրոք զգուշացնելուց հետո, մուտք գործել տրամադրված Բնակատեղ, իսկ նրա բացակայության կամ անհասանելի լինելու դեպքում` նաև առանց զգուշացման, եթե դա պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բնակատեղում կորած, վնասված կամ ոչնչացած Ձեր իրերի համար, ինչպես նաև Բնակատեղը հետ հանձնելուց հետո այնտեղ թողնված Ձեր իրերի համար:
#100 Բնակարան - Նալբանդյան փողոց
3 ննջարան

#100Բնակարան - Նալբանդյան փողոց

Հանրապետության հրապարակից՝ 300 մ