Սևանա լիճ, Նորատուսի Խաչքարեր, Հայրավանք, Սևանավանք

Ամենապահանջված

Սևանա լիճ, Նորատուսի Խաչքարեր, Հայրավանք, Սևանավանք

1. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Նորատուսի Խաչքարեր
Դիտել էջը
Նորատուսի Խաչքարեր
Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսևորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դդ.-ի հատուկ ասեղնագործ տեսակները: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ: Հայկական խաչքարի արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
3. Հայրավանք
Դիտել էջը
Հայրավանք
Հայրավանքի եկեղեցին (Այրիվան) կառուցված է Սևանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքին: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով և արտաքինից ունի պարզ տեսք:
4. Սևանավանք
Դիտել էջը
Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Հիացեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկով
  • Բացահայտեք խաչքարային արվեստի գաղտնիքները
  • Այցելեք Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից մեկը

*հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար