Սևանա լիճ, Սևանավանք, Ձկնորսություն և հանգիստ լճի ափին

Սևանա լիճ, Սևանավանք, Ձկնորսություն Սևանա լճում

1. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Սևանավանք
Դիտել էջը
Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
3. Ձկնորսություն Սևանա լճում
Դիտել էջը
Ձկնորսություն Սևանա լճում
Սևանա լճում կան քաղցրահամ ձկների բազմաթիվ տեսակներ, ինչպիսիք են սիգը, իշխանը, ծածանը և այլն: Սա Ձեր հանգիստը վայելելու և ընկերների ու ընտանիքի հետ միասին հաճելի ժամանակ անցկացնելու հիանալի տարբերակ է: Ձեզ կտրամադրեն ձկնորսության համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ներառյալ՝ կարթեր, կոճեր, այլ գործիքներ և ցույց կտան, թե ինչպես վերջիններս կիրառեք:

Մինչև 25 հոգու համար ձկնորսության արժեքը կազմում է 40 000 AMD, իսկ մինչը 49 հոգու դեպքում՝ 45 000 AMD:

Խմբին կարող է տրամադրվել ընդհանուր թվով 15 ձկնորսական կարթ:

Ձկնորսություն կազմակերպելու հնարավորությունը կախված է եղանակային պայմաններից:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Այցելեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը
  • Բացահայտեք Հայաստանի ամենահայտնի վանքերից մեկը
  • Հիացեք Հայաստանի մարգարտից բացվող տպավորիչ տեսարաններով

*հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար