Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք, Պարզ լիճ

Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք, Պարզ լիճ

1. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Սևանավանք
Դիտել էջը
Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
3. Դիլիջան
Դիտել էջը
Դիլիջան
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
4. Հաղարծին վանք
Դիտել էջը
Հաղարծին վանք
Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:
5. Գոշավանք
Դիտել էջը
Գոշավանք
Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
6. Պարզ լիճ
Դիտել էջը
Պարզ լիճ
Պարզ լիճը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջան ազգային պարկում, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Լիճը ձևավորվել է բնական կլիմայական փոփոխությունների արդյունքում, այն հանդիսանում է թե զբոսաշրջիկների, թե տեղի բնակիչների սիրելի ուղղություններից մեկը: Այստեղ կարելի է ուսումնասիրել բույսերի հազվագյուտ բազմազանությունը, հաճելի օր անցկացնել ընկերների հետ միասին՝ լճի վրա նավով շրջայց կատարելով:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Այցելեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը
  • Զմայլվեք «Հայկական Շվեյցարիա»-ի անտառներով
  • Ուսումնասիրեք Հայաստանի ամենահայտնի վանքերը

*հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
*հարկ կլինի 600 մ ոտքով հատել՝ Հաղարծին հասնելու համար