Սևանա լիճ, Դիլիջան, Հաղարծնի վանք, Տոլմայի պատրաստման վարպետաց դաս, Իջևանի գինու-կոնյակի գործարան

Սևանա լիճ, Դիլիջան, Հաղարծնի վանք, Տոլմայի պատրաստման վարպետաց դաս, Իջևանի գինու-կոնյակի գործարան

1. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Դիլիջան
Դիտել էջը
Դիլիջան
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
3. Հաղարծին վանք
Դիտել էջը
Հաղարծին վանք
Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:
Տոլմայի պատրաստման վարպետաց դաս
Դիտել էջը
Տոլմայի պատրաստման վարպետաց դաս
Տոլման հայկական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից է: Դասական տոլմայի պատրաստման համար անհրաժեշտ է տավարի, գառան միս և համեմունքներ, որոնք դնելով խաղողի/կաղամբի տերևների մեջ, փաթաթում են կամ էլ դրանցով լցոնում են բանջարեղենը: Սովորաբար ուտեստը մատուցվում է մածունով և սխտորով: Այն եփում են թե տոն օրերին, թե սովորական: Մեկ այլ տարածված տեսակ է պասուց տոլման՝ կաղամբի տերևներ՝ լցոնված կարմիր լոբով, ոսպով, կռուպեղենով, տոմատի մածուկով, սոխով և շատ համեմունքներով: Տոլմա պատրաստելը պահանջում է որոշակի հմտություններ և վարպետություն, քանի որ բոլոր այդ բաղադրիչները պետք է կոկիկ ձևով փաթաթվեն տերևների մեջ, որպեսզի արդյունքում ստացվի գեղեցիկ և համեղ տեսք ունեցող միջին չափի ռուլետ, որը նույնիսկ եռացող ջրում եփելուց հետո կպահպանի իր տեսքը: Կախված տարածաշրջանից՝ տոլման տարբերվում է բաղադրիչներով և, հետևաբար, նաև համով:

Այս վարպետաց դասի ընթացքում Ձեզ կսովորեցնեն տոլմա պատրաստելու եղանակը, ինչին կհաջորդի համտեսը (ներառված արժեքի մեջ):
4. Իջևանի գինու-կոնյակի գործարան
Դիտել էջը
Իջևանի գինու-կոնյակի գործարան
1951թ.-ին հիմնադրված Իջևանի գինու-կոնյակի գործարանը Հայաստանի ամենահին գործարաններից մեկն է: Այն գտնվում է Տավուշի մարզի գեղատեսիլ Իջևան քաղաքում: Գործարանն արտադրում է կոնյակի, խաղողի և մրգահատապտղային գինիների, մրգային օղիների, ինչպես նաև պահածոների մեծ տեսականի: Սա հրաշալի հնարավորություն է համտեսել գինի և կոնյակ մեկ վայրում: Այցելուներին առաջարկվում է մի քանի տեսակի համտես.

  • Տարբերակ 1` 3 տեսակ գինու համտես՝ անձը 2 500 AMD;
  • Տարբերակ 2` 3 տեսակ գինու և 2 տեսակ կոնյակի համտես՝ անձը 3 500 AMD;
  • Տարբերակ 3` 3 տեսակ գինու և 20 տարվա հնեցման կոնյակի համտես՝ անձը 5 500 AMD:

Ամրագրումները կատարվում են նախապես:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Մուտքի վճարի մեջ ներառված է գինու համտեսի 1-ին տարբերակը
  • Մուտքի վճարի մեջ ներառված են վարպետաց դասն ու համտեսը

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Այցելեք Հայաստանի մարգարիտը
  • Հիացեք Հայաստանի հրաշք անտառներով
  • Բացահայտեք հայկական ազգային խոհանոցի գաղտնիքները
  • Համտեսեք անուշաբույր հայկական գինին